Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

Աստված պահի քո բալին, ո՞նց էր համը իմ ձագի

Ախթալա քաղաքում բացահայտված մանկապիղծ գործարար և իբր բարերար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության ընթացքում արձանագրվում են թերևս է՛լ ավելի ապշեցուցիչ իրողություններ, քան հենց մանկապղծության դեպքի բացահայտումն է: Ինչպես պարզ է դառնում դատական պրոցեսին հետևող լրագրողական հրապարակումներից, դատական պրոցեսի ընթացքում դատարան ներկայացած երեխաների ծնողները պաշտպանում են Սերոբ Տեր-Պողոսյանին՝ համարելով, որ լրագրողները նրա դեմ այսպես ասած «գործ են տվել»:

Մանկապղծի ձեռքի տակով անցած երեխաների ծնողները նրան շարունակում են բարերար համարել, համարել, որ նա օգնել է իրենց, իսկ ահավոր հանցանքը բացահայտած լրագրողներին դիտում են իբրև թշնամիներ: Սա բացառիկ խայտառակություն է, և թերևս մանկապղծությունից ավելի մեծ խայտառակություն, երբ ծնողը պաշտպանում է իր խեղված երեխայի դահճին: Սա վկայում է հանրային այն մեծագույն բարոյահոգեբանական դեգրադացիայի մասին, որ ապրել և ապրում է հայ հասարակությունը, և հատկապես՝ հեռավոր մարզերում գտնվող հասարակությունը:

Սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմանները փաստորեն խեղել են մարդկանց հոգին ու միտքը, և նրանք պատրաստ են ընդունել իրենց երեխաների գնորդին որպես բարերար, որն օգնում է իրենց: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը փորձում էր հասարակությանը համոզել, թե Հայաստանը չի դատարկվում և պետք չէ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել: Պարոն Սարգսյան, Հայաստանը չի դատարկվում, դատարկվում են մարդկանց հոգիները, և դա էլ ավելի սարսափելի է: Դատարկվում է բարոյականությունը, դատարկվում է արժանապատվությունը, դատարկվում է զավակի հանդեպ ծնողի սերը:

Եվ դա է այն սարսափելի պատկերը, որ կա այսօր Հայաստանում: Վաղը կարելի է ևս մի խորհրդակցություն հրավիրել նախագահականում և խոսել այն մասին, որ իրականում պատկերն այնքան էլ սարսափելի չէ, որ ծնողներն իրականում ոչ մի լրագրողի դատի չեն տվել Սերոբ Տեր-Պողոսյանի բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Իրականում սակայն իրավիճակն իհարկե ամենևին էլ զավեշտալի չէ՝ հիրավի ողբերգական է: Եվ սա մեր բոլորի ողբերգությունն է, պետության, հասարակության, այդ ծնողների, և նրանց երեխաների ողբերգությունն է:

Կարո՞ղ է արդյոք ծայրահեղ աղքատացման և բարոյահոգեբանական դեգրադացիայի հասած քաղաքացին պայքարել իր իրավունքների, ազատությունների, իր քվեի համար: Չի՛ կարող: Եթե կարող են լինել պիղծ մարդիկ, ովքեր ինչ ասես կարող են անել երեխաների հետ և ծնողի կողմից դեռ ընկալվել բարերար, ապա մի՞թե զարմանալի է, որ ինչ ասես կարող է կատարվել այդ մարդկանց քվեի հետ, որը նրանց համար հաստատ զավակից ավելի թանկ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում