Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Ալիևը որսաց Քոչարյանի նյութը

Հայաստանի իշխանությունը «սորոսական» է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը: Ալիևի հայտարարություններին թերևս արժե արդեն ուշադրություն չդարձնել և լսել միայն, թե ինչ են հայտարարում Թուրքիայից, սակայն, այդուհանդերձ, «սորոսական» իշխանության մասին նրա հիշատակումները գրավում են ուշադրություն, ինչն ունի պարզ մի պատճառ, որ ձևակերպվում է հարցի տեսքով. Ինչո՞ւ Ալիևը հիշեց Հայաստանի իշխանության «սորոսականության» թեման այն ժամանակ, երբ դա շոշափեց իր հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մենք բոլորովին հեռու ենք կարծելուց, որ նրանք խոսել են այսպես ասած՝ «ունիսոն» կամ ձայն ձայնի տված, բայց, այդուհանդերձ, ուշադրությունը դրանից չի նվազում: Եվ գուցե առկա իրողության հանդեպ առաջինը ուշադիր պետք է լինի հենց Ռոբերտ Քոչարյանը՝ հասկանալու համար, թե այդ ինչո՞ւ է Ալիևը հերթական անգամ անմիջապես որսում նրա առաջ քաշած «թեզերը» և փորձում կիրառել Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ: Առավել ևս այն դեպքում, երբ երկրորդ նախագահի համակրանքով զբաղվող տարբեր շրջանակների սիրած զբաղմունքն է Ալիևի այս կամ այն հայտարարության հիման վրա թիրախավորել Հայաստանի նոր իշխանությանը: Ըստ այդմ, նույն տրամաբանությամբ ի՞նչ է ստացվում՝ Ալիևին Հայաստանի դեմ խոսելու նյութ է տալիս Ռոբերտ Քոչարյա՞նը, Ալիևի խոսքն այս դեպքո՞ւմ էլ նրանց համար, այսպես ասած, ապացույց է: Իհարկե, այս անգամ ոչ, որովհետև ապացույցն այս անգամ իրենց ձեռնտու չէ, բայց դրանից էլ հարցը և ուշադրության անհրաժեշտությունը չեն նվազում: Ալիևին հասկանալ, իհարկե, հնարավոր է, նա ծանր պարտություն է կրել և պետք է գտնի հնարավոր ու անհնար ամեն միջոց սեփական հանրությանն այդ պարտությունից շեղելու համար, մինչ ուժային կենտրոնները կորոշեն իր իշխանության հետագա ճակատագիրը: Իսկ ահա ինչպե՞ս հասկանալ նրան Հայաստանի դեմ հռետորաբանության նյութ տվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ այն դեպքում, երբ ակնառու է, որ Հայաստանի իշխանությանը «սորոսական» անվանելու հիմքերը շատ ավելի քիչ են, քան այն իշխող համակարգինը, որը ներկայումս հնչեցնում է այդ մեղադրանքները:

Բանն այն է, որ այդ նույն համակարգը տարբեր ծրագրերով շատ հանգիստ ստացել է այսպես ասած՝ սորոսի գրասենյակի դրամաշնորհներ, ծախսել առանց որևէ ձայնի, էլ չասած, որ հենց այդ համակարգն է ի վերջո տվել Հայաստանում այդ գրասենյակի գործունեության թույլտվություն: Ընդ որում, և դա ամենևին չի կարող լինել մեղադրանք, որովհետև այդ գործունեությունը ծառայել է Հայաստանի թե՛ հանրային, թե՛ պետական ինստիտուտների կայացմանը, երբեմն զգալի մասով, երբեմն փոքր լումայով: Ամբողջ հարցն այն նենգափոխումն է, որով զբաղվում են քաղաքական խմբերը այժմ: Բայց դա էլ, իհարկե, չէր լինի խնդիր, եթե ակնառու չլիներ, որ այդ զբաղմունքը փաստորեն առատ հումք է հակառակորդի քաղաքական հռետորաբանության համար: Ու, թեև այդ հռետորաբանությունն ինքնին ոչինչ է, ինչպես ցույց տվեց հայկական ուժը Տավուշում, այդուհանդերձ, կարիք կա թերևս հասկանալու՝ գործում է այսպես ասած՝ «փոխադարձության» ակամա՞ մեխանիզմ, թե՞, այդուհանդերձ, կա ընդհանուր նպատակակետ կամ հասցեատեր, որը գուցե նստած է Կրեմլում, և Հայաստանի նախորդ իշխող համակարգը և Ադրբեջանի ներկայիս իշխանությունը, այսպես ասած, մրցակցության մեջ են, թե ով ավելի համոզիչ «մատնագիր» կհղի այնտեղ, որտեղ զգայուն են այդպիսի հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում