Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կարանտինային միջոցառումների մեղմացման նոր փուլի դադարեցման մասին՝ կապված Անգլիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի ավելացման հետ: Այդ մասին հայտնում է «BBC» – ն։
Ուրբաթ՝ հուլիսի 31-ին, մամուլի ասուլիսում վարչապետը նշել է, որ շատ առումներով շարունակվում է COVID-19-ի դեմ պայքարում առաջընթացը:
«Բայց ես մի քանի անգամ նախազգուշացրել եմ, որ վիրուսը կարող է վերադառնալ, և մենք պատրաստ կլինենք կտրուկ գործողությունների», – ասել է Ջոնսոնը: