Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Ժիրայր Սեֆիլյանը. մանրամասներ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորև զետեղում եմ.
1) դատավորի պաշտոն զբաղեցնող Մեսրոպ Մակյանին վերաբերվող իմ Մայիսի 21-ի գրառումը, որի հիմքով հարուցված քրեական գործով ինձ այսօր կանչել էին քննչական բաժին

Դատավորի պաշտոն զբաղեցնող Մեսրոպ Մակյանը երեկ որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Սասնա Ծռերի վեց ապստամբներին։

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հանցավոր խեղկատակությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այն օրեցօր աճում՝ սպառնալով ամբողջությամբ կլանել ու խժռել մեզ։

Արդեն պարզ երևում է, թե Կրեմլի համակարգմամբ երկու տարի առաջ հեղափոխության և ազգային շահերի հաշվին տեղի ունեցած գործարքը ինչ աղետալի վերջաբան է նախատեսում մեզ համար։

Գործարքի մի կողմում հեղափոխության ալիքը թամբած ներկաներն են, իսկ մյուս կողմում՝ պետությունը զավթած նախկինները՝ իրենց կրեմլյան տերերի հետ միասին։

Գործարքի հիմնական պայմաններից մեկն է՝ խափանել իրական հեղափոխությունը և ամեն ինչ անել, որ ապստամբները դատվեն ու հալածվեն։

Դա էր իրական պատճառը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չէր շտապում բանտից ազատել ռազմագերիներին և քաղբանտարկյաներին, թե ինչու էր վկայակոչում բռնապետության օրենքներն ու դատարանները, որ իբր ինքը օրինապահ է և չի կարող ուղղակի բանտի դռները բացել և նրանց ազատ արձակել։

Դա է պատճառը, որ ապստամբները մինչ օրս ամբաստանյալ են, նրանցից երկուսը՝ բանտված ռազմագերի և դատվում են նախորդ ռեժիմի թխած գործով՝ նրա ենիչերի դատավորի ու դատախազների միջոցով։

Գործարքի այս երկու կողմերն իրենց սև-սպիտակ խաղն են խաղում, իսկ խաղասեղանին դրված է մեր պետականությունն ու ապագան։
Նախկինների ենիչերիներից Մեսրոպ Մակյան անունով դատավորի պաշտոն զբաղեցնող անձը Սասնա Ծռերին բերման ենթարկելու մասին որոշմամբ բացահայտում է նախկինների և ներկաների միջև ուժերի հարաբերակցության այսօրվա վիճակը։

Ավարտվում է ներկաներից մեր ազգային շահերի հաշվին հնարավորը քաղելու փուլը, որին, ըստ Կրեմլի և նրա հայաստանյան խամաճիկների, պետք է հաջորդի ներկաների հեռացումը և չեկիստական կառավարման հաստատումը։

Ուզում եմ այս բոլորին տեղեկացնել, որ հանուն ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետության մղվող ազատագրական պայքարի տերը ազգի կորիզն է և նրան անտեսելու ու հալածելու միջոցով չեզոքացնելու ձգտումը պարզապես ծիծաղելի է։

Ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետություն ունենալու մղումը բնական և օրինաչափ է։

Հասել է այն իրականություն դարձնելու ժամանակը և այդ ժամանակն անշրջելի է։

Իսկ պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար։ 21/05/2020

2) քննչական բաժնում այսօրվա իմ կատարած հայտարարությունը

Վերահաստատում եմ, որ դատավոր Մակյանը և մյուս բոլոր դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները, որոնք ժողովրդի իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր ռեժիմների գործիքներ են և մասնակից են եղել քաղաքական հետապնդումների իրականացմանը, անպայման կանգնելու են Հայ ժողովրդի արդարադատության առաջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում