Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Վահրամ Ավետիսյանն անցած էտապ է, կառավարությունը պետք է մտածի նոր թեկնածուի մասին

Սահմանադրական դատարանի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սկսվել է ՍԴ կազմը համալրելու գործընթացը: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանի առաջադրումը աղմկոտ քննարկումների առիթ է հանդիսացել, կարծիքները միանշանակ չեն, քննադատությունների առանցքային պատճառներից մեկն այն է, որ նրա հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, նախկինում զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի պաշտոնը, և փաստաբաններից շատերը և Մարտի մեկի գործով դատապարտվածներն ու զոհերի հարազատները կասկածի տակ են դնում Դավիթ Ավետիսյանի անաչառությունը՝ հիշեցնելով շինծու մեղադրանքները:

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեք ժամ տևած փակ նիստում Վահրամ Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Առաջիկայում խորհրդարանում տեղի է ունենալու նրա թեկնածության հարցի քննարկումը և քվեարկությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ քաղհասարակության շրջանում Վահրամ Ավետիսյանի առաջադրումը բացասական վերաբերմունքի է արժանացել: «Ինձ հայտնի իրավապաշտպանները, քաղհասարակության ներկայացուցիչները, ակտիվ հասարակական գործիչները բացասական դիրքորշում են հայտնել և չեն կարծում, որ Վահրամ Ավետիսյանն այն թեկնածուն է, որը պետք է համալրի ՍԴ դատավորների կազմը…»:

«ՍԴ դատավոր չպետք է նշանակվեն այնպիսի մարդիկ, որոնց ընտանիքի անդամները ոչ միայն սերտ առնչություն են ունեցել նախկին համակարգի հետ, այլ նաև համակարգել են բազում քաղբանտարկյալների վերաբերյալ վճիռները»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Դավիթ Ավետիսյանը, որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, դակել է այդ դատարանի կողմից կայացված դատական ակտերը: «Խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանը չի կարող մասնակցել և անաչառ լինել այն գործերի քննությանը, որոնց սերտ առնչություն է ունեցել նրա հայրը»,- նշեց փաստաբանը:

«Եթե Վահրամ Ավետիսյանը կառավարության արժանի թեկնածուն է, ինչու նրա կենսագրության մասին պաշտոնական ինֆորմացիա չկար, տվյալները այսօր են ներկայացվել ԱԺ կայքում, ինչը տարօրինակ է»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում