Լուրեր
Փաշինյանն արձանագրեց փաստը. վերջին երկու տարիներին Ռուսաստանն աշխատում է Հայաստան պետության հետ, ոչ թե անձերի
  • 22:00
  • 2020-08-01
  • Դիտումներ՝ *

Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու Ադրբեջանի փորձը կանխելու եւ այդպիսի զարգացում թույլ չտալու համար, ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը նկատել է նաեւ, որ այդ ամենի հետեւում լոկ Ադրբեջանը չէ, այլ Հարավային Կովկասում ծավալապաշտական հակահայկական նկրտում ունեցող երրորդ ուժ, հավանաբար նկատի ունի Թուրքիային: Հատկանշական է, որ վարչապետն այդ մասին խոսել էր նաեւ Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ Մինսկում։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի մասին ավելի բաց խոսեց հուլիսի 23-ին կառավարության նիստում ունեցած ելույթում, նշելով, որ Հայաստանը պետք է փոխի քաղաքականությունը Թուրքիայի զսպման հարցում եւ մասնավորապես մեծացնի Անկարայի զսպման այլ ձեւաչափերում մասնակցության մասշտաբները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Վիգեն Հակոբյանի և Աղասի Մարգարյանի հետ:

  • Դիտումներ՝ *