Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

ՀԿԵ-ից՝ ԱԱԾ․ Ինչպես է «ԺԷԴԷ-ի Արոն» արժանացել Վանեցյանի «սիրուն»

Ուշագրավ լուրեր են պտտվում այսօր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բացատրություն տալու նպատակով հրավիրելու վերաբերյալ։

Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ նշված անձը, ում Ա. Վանեցյանը օրենքի խախտմամբ ընդունել է ծառայության, իր հովանավորյալ, որոշ շրջանակներում լայն ճանաչում ունեցող «ԺԷԴԷ-ի Արոն» է, նույն ինքը՝ Արա Հարությունյանը։ Այսպես, պարզվում է, որ Ա. Հարությունյանը 20 տարուց ավելի ծառայել է ՀՀ ԱԱԾ-ում և զբաղվել բացառապես տխրահռչակ հայկական երկաթուղիներում առկա հանցագործությունների և հակաօրինականության դեմ պայքարով, և, ինչպես ցույց տվեցին ՊԵԿ հետաքննության արդյունքները, Ա. Հարությունյանը իր այդ պայքարում պարտվել է։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ա. Հարությունյանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի կողմից տարիներով ստացել է ծրարով վարձատրություն՝ երկաթուղիներում տեղի ունեցող թալանի առաջ «աչք փակելու» դիմաց, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և ազդեցությունը՝ գնացքների անձնակազմերի միջոցով կազմակերպել է ապրանքների մաքսանենգություն, տարբեր օղակների աշխատակիցների հանցագործությունները կոծկելու նպատակով նրանցից շորթել է գումարներ, իրականացրել է գնացքի տոմսերի սպեկուլյատիվ վաճառք, զբաղվել հովանավորչությամբ։

Ուշագրավ է, որ Ա. Հարությունյանը, լինելով ՀՀ ԱԱԾ աշխատակից և սպասարկելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, մինչև 2017թ. մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվտանգության գծով տնօրենի սկանդալային տեղակալ Արմեն Դարբինյանի հետ: Սակայն 2017թ.-ին՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի պաշտոնավարման ժամանակ, Ա. Հարությունյանը ազատվել էր ծառայությունից և ուղարկվել թոշակի, որից անմիջապես հետո իր ծառայություններն է առաջարկել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, անձամբ այցելել է տնօրեն Սերգեյ Վալկոյին, սակայն Ս. Վալկոն, լավ ճանաչելով Ա. Հարությունյանին, մերժել է վերջինիս, ըստ շրջանառվող լուրերի՝ հենց Ա. Դարբինյանի հորդորով:

2018թ.-ին Ա. Վանեցյանի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո վերջինս անձամբ հրավիրել է Ա. Հարությունյանին վերադառնալ ՀՀ ԱԱԾ։ Ա. Հարությունյանը Ա. Վանեցյանի մտերիմն է և, մշտապես շրջանցելով վերադասներին, ուղիղ մուտք է ունեցել Ա. Վանեցյանի աշխատասենյակ։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում տարիներով տեղի ունեցող թալանը ոչ ոքի համար գաղտնիք չէ, իսկ այդ ողջ ընթացքում այնտեղ ներկա է գտնվել Ա. Հարությունյանը և, ըստ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի, «միլիոնավոր դոլարներ վերադարձրել պետությանը»: Թե այդ ինչ գումարներ է վերադարձրել Ա. Հարությունյանը և ինչ նպատակ է հետապնդել պրն Վանեցյանը նման համբավ ունեցող անձին օրենքի խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում վերականգնելով՝ գիտի միայն ինքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում