Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Դատական իշխանության անկախության ապահովումը՝ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը հավանության արժանացավ Անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում: Հայեցակարգում նշվում է, որ նպատակ է դրվել  ապահովել դատական իշխանության անկախությունը և արդյունավետությունը, դատավորների բարեվարքությունը և հանրային հաշվետվողականությունը։ Այն կօգնի նաև հանրային վստահություն հաստատել դատական իշխանության նկատմամբ:

 ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Ռազմավարության հայեցակարգում առանձին գլխով կարևորվել է ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովումը: «Լուրերի» հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի անդամ  Հայկ Հովհաննիսյանը շեշտեԼ Է՝ եթե չկա արդարադատություն, ուրեմն պետականությունը վտանգվում է: Նա նշեց, որ արդյունավետ դատարանների գոյությունը կարևորվում է նրանով, որ եթե դատարանն արագ է աշխատում, ապա այդ տնտեսական հարաբերությունները, որոնք բախվել են, և վեճ է առաջացել, արագ էլ հանգուցալուծվում են:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ ռազմավարությունում հստակ շեշտադրվում է՝

  • սոցիալական արդարության ապահովումը, պետական ինստիտուտների նկատ­մամբ հասարակության վստահության բարձր մակարդակը մեզ համար կայունության և զարգացման երաշխիքներ են.
  • իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք:

Կարևորելով այս կետերը՝ ԲԴԽ անդամը նշեց, որ այդ ամենը կարող է և պետք է առաջին հերթին ապահովի անկախ ու արդյունավետ դատարանը: «Երբ փաստաբան էի, մեր խմբով անվճար վարում էինք քաղաքացի Մախսուդյանի գործը, ով սահմանին կանգնած մի սպա էր։ Նրա պապի թաղման նպաստը (200 հազար դրամ) չէին վճարում, ասում էին՝ ապացուցիր, որ պապդ մահացել է, քանզի ամբողջ գյուղով հուղարկավորել էին, բայց փաստաթղթերով դա չէր երևում։ Իսկ նա մանկահասակ երեխաներ ուներ։ Այսինքն՝ ինչ սրտով պետք է այդ սպան պաշտպաներ մեր սահմանները, երբ գիտեր, որ թիկունքում իրեն անընդհատ պետք է դատարան տանեն-բերեն։ Այսպիսի դեպքերում էլ դատավորները պետք է տոգորվեն արագ, արդյունավետ ու արդար գործելու իրական ցանկությամբ»,-ասաց Հովհաննիսյանը։

Ռազմավարությունում ընդգծվում է հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովման առաջնահերթությունը: ԲԴԽ անդամն ընդգծեց, որ այդ ամենի  առաջնային ապահովողը կրկին գրագետ, արդյունավետ, անկախ և արդար դատարանն է։

Առանձնացնելով ազգային նպատակներից որոշ նպատակներ՝ ԲԴԽ անդամը դրանք մեկնաբանեց օրինակներով:

  •  ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ՝ «Դատավորներն առաջին հերթին պետք է իրենք լինեն ազգային արժեքների և նպատակների, այսինքն՝ գաղափարների կրողները, որոնցով նրանք պետք է առաջնորդվեն դատ անելիս, այսինքն` վեճ լուծելիս։ Օրինակ՝ հարևանների միջև վեճում հայկական արժեհամակարգով ներծծված դատավորը միշտ կձգտի հարևանության բարիդրացիականության ոգին բերել առաջին պլան և կփորձի հաշտության մղել նրան։ Չէ՞ որ հայերն ասում են` արևից առաջ հարևանն է»:
  • ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ՝ «Անարդար երկրից մարդիկ հեռանում են։ Եվ հակառակը՝ աշխարհի առաջատար ու տաղանդավոր ուժերը ձգտում են արդար երկրում ապրել։ Դատավորը կարող է հավասարապես «մարդկանց թե՛ հիասթափեցնել, թե՛ հավատ ներշնչել դեպի իր պետությունը»։
  • ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ՝ «Դատարանն առաջին հերթին մտավոր կարողությունների բախման վայրն է։ Այդ առումով դատավորը պետք է լինի բարոյական և մտավոր ամենաբարձր հատկանիշներով օժտված անձ, որպեսզի կարողանա արդար դատել։ Ավելին, ինտելեկտուալ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը կարևոր է նաև ՄՏԱՎՈՐ գործունեության ծավալման և դրա արդյունքների նկատմամբ իրավունքների, այն է` մտավոր սեփականության պաշտպանությունը ապահովելու տեսանկյունից։ Օրինակ՝ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին չորս տարիների ընթացքում մտավոր սեփականության հետ կապված վեճերի լուծման ժամկետը միայն առաջին ատյանի դատարանում միջինը տևում է, ասենք՝ 532 կամ 487, ամենաքիչը՝ 187 օր։ Նաև սա է պատճառը, որ, ասենք, Apple, IBM, մտավոր գործունեության արդյունքներ ստեղծող այլ առաջատարներ գրանցվում և գործում են այլ երկրներում»։
  • ՔԱՂԱՔԱԿԱՆ՝ «Այն, որ դատավորները ապաքաղաքական պետք է լինեն, շատ պայմանական է։ Թեև նրանք չեն կարող կուսակցական լինել, հաճախ նրանց կայացրած որոշումներով է պայմանավորվում, թե քաղաքական ինչ ուղիով կզարգանա կամ հետընթաց կապրի պետությունը։ Օրինակ` ընտրական և հետընտրական վեճերը»:
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ՝ «Տնտեսական հարաբերություններն անխուսափելիորեն հասցնում են վեճերի։ Արդյունքում՝ դանդաղում է ապրանքների ու ծառայությունների շարժը։ Դա ուղղակիորեն խփում է քաղաքացիների գրպանին։ Արդյունք չի ստեղծվում, աշխատատեղ չի ստեղծվում, եկամուտ չի ստեղծվում, հարկ չի վճարվում, իսկ հարկերն ուղղվում են մարդկանց առաջնային կարիքների հոգածությանը։ Դրա համար արդար ու արագագործ դատարանը տնտեսության կարևորագույն սպասարկուն է։ Դրա բացակայությունը կործանարար է տնտեսության համար, առավել ևս՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։

ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ  ՊԵՏՔ Է ՀԱՎԱՍԱՐ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԸ

ԲԴԽ անդամը նաև Ազգային անվտանգության ռազմավարությունում նշված ազգային նպատակներից առանձնացրեց ՀՀ քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահո­վումը և պաշտպանությունը և օրենքի առաջ բոլորի հավասարությունը:

«Սրանք ապահովվում են ազգային պետության գոյությամբ։ Դատավորը պետության և պետականության կրող կառույցներից է։ Մեր նպատակն էլ հենց այդպիսի քաղաքացիներ կրթելն է, հետո նրանցից դատավորներ կերտելը, պատրաստի կադրերին ի հայտ բերելն ու դատական իշխանության շարքերն այդպիսի ազգային արժեքներ ու նպատակներ կրող անկախ անհատներով համալրելն է։ Մյուս կողմից՝ համակարգը կասկածելի անցյալ և հարցական պրակտիկայով ստվերող անձանց բացահայտումն ու հեռացումն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ Ազգային անվտանգության ռազմավարության իրականացմանն օր առաջ հասնելու համար իհարկե ունենք այն մտավոր ուժը, որպեսզի ձևակերպենք այն ճանապարհը, թե ինչպես պետք է հասնել այդ նպատակներին։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ – ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հովհաննիսյանը շեշտեց, որ արդարությունը մարդու կարևորագույն պահանջներից մեկն է, ապրել արդար հասարակության մեջ, իսկ դա նշանակում է՝ հավասարություն օրենքի առջև: Նրա խոսքով՝ ռազմավարությունները պատասխանում են այն հարցին, թե ինչպես առկա ռեսուրսներով հասնել  ազգային նպատակներին, որպեսզի համակարգային փոփոխություններ լինեն։

«Այսինքն՝ մեր ուժերը կենտրոնացնենք շղթայական ռեակցիա առաջացնող փոփոխությունների վրա։ IT ներուժը օգտագործենք, որպեսզի օպտիմալացնենք շատ գործընթացներ։ Եվ մենք դա արդեն անում ենք։ Ահա մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքացիական գործերի գրեթե 90%-ը մինչև 2 մլն դրամ արժողությամբ պահանջներն են։ Դրանք հիմնականում անվիճելի վճարային պարտավորություններ են, պարզ լեզվով ասած` չվերադարձված սպառողական վարկերը։ Եվ մենք ազգովի 12 մլրդ տարեկան վճարում ենք դատարաններին, որպեսզի վերջիններս զբաղվեն, մեղմ ասած, պարտքերի բռնագանձմամբ։ Արդյունքում՝ իրապես բարդ և լուծում պահանջող վեճերի ժամկետը երկարում է, իսկ վճիռների որակը՝ ընկնում։ Դրա համար մենք, արդեն իսկ օգտագործելով հայկական ճարտարագիտական միտքը, ավտոմատացրել ենք վճարման կարգադրությունների արձակման վարույթը»,- ասաց Հովհաննիսյանը։

ԲԴԽ անդամն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են հայ իրավագիտական մտքի օգնությամբ դատարանները բեռնաթափել այդ մանր վեճերից, որը կօգնի, որպեսզի դատավորներն ավելի արդյունավետ լուծեն բարդ վեճերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում