Գյումրու «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ կշարունակեն համագործակցությունն ակումբի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիսապաշտպաններ Արտեմ Գևորգյանը և Ավո Լեյբ Ջունիորը կշարունակեն հանդես գալ ակումբի կազմում: Ֆուտբոլիստները մեկ տարով երկարաձգել են աշխատանքային պայմանագրերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 1-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում` ժամը 12:00-ին «Շիրակը» կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը գալիք առաջնությանից առաջ և կմրցի Երևանի «Արարատի» հետ:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14-ին: