Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Պետությունը զավթած նախկին համակարգի ներկայացուցիչներն ունեն ՌԴ իշխանությունների անթաքույց աջակցությունը

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ իրեն այդ մասին Հայրապետյանն է տեղեկացրել, դեռ պաշտոնական փաստաթուղթ չունի, սակայն կարծում է, որ հետախուզումը դադարեցվել է անհիմն լինելու հիմքով. «Չի կարելի հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը ի սկզբանե պարզ է թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իրավապահ մարմիններին»:

Հարցին՝ իր պաշտպանյալի հետ քննարկե՞լ է նրա վերադարձի հնարավոր ժամկետները, սպասվո՞ւմ է նման բան, Ամրամ Մակինյանը պատասխանել է. «Անպայման, պարոն Հայրապետյանը վերադառնալու է հայրենիք, բայց ժամկետների մասին չէի ուզի բարձրաձայնել, որ անօրինական քրեական գործերի տեղատարափը չշատանա»: Ամրամ Մակինյանը նշել է նաև, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյոք Հայրապետյանը հանդիսանո՞ւմ է ՌԴ քաղաքացի, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրենին առևանգելու և բռնության ենթարկելու գործով, որի համար մեղադրվում են Հայրապետյանն ու որդին: Հայրապետյանը այժմ Ռուսաստանում է և փաստորեն ազատվել է հետախուզումից: Նա Հայաստանում իրավական գործընթացով անցնող հերթական ֆիգուրն է, որ փաստացի ապաստան է ստանում Ռուսաստանի իրավապահ համակարգի ներքո։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՌԴ իրավապահ մարմինների և առհասարակ ՌԴ իշխանությունների գործողությունները դժվար է իրավական մոտեցումներով գնահատել, քանի որ Ռուսաստանը ոչ իրավական պետություն է: «Նրանց համար նշանակություն չունի՝ դա իրենց երկրի, թե այլ երկրի քաղաքացի է։ Իրենք դրսևորում են ակնհայտ ընտրողական մոտեցում՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ժամանակին եղել են պետությունը զավթած նախորդ իշխանությունների հենասյուները կամ ներկայացուցիչները, անթաքույց աջակցություն են վայելում ՌԴ իշխանությունների կողմից։ Սա ընդհանրապես որպես մոտեցում եմ նշում։ Այս դեպքում թե կոնկրետ ինչ հիմնավորմամբ են դադարեցրել հետախուզումը, թե ինչ ձևակերպումներ են գտել՝ ես տեղյակ չեմ։ Դրա մասին պետք է հարցնել ՀՀ գլխավոր դատախազությանը, որը պարտավոր էր իմանալ, կամ առնվազն նրան պետք է տեղյակ պահեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սաքունցը հարց է բարձրացնում՝ արդյոք պատշաճ տեղեկացրե՞լ են Գլխավոր դատախազությանը, թե՞ ոչ։

Մեր այն դիտարկմանը, թե չկա՞ արդյոք մեր իշխանությունների մեղավորությունը, որ Ռուբեն Հայրապետյանը, նախկին համակարգի մի շարք այլ ներկայացուցիչներ հայտնվում են Ռուսաստանում, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Այդ հարցերին պետք է պատասխանեն Գլխավոր դատախազությունն ու դատարանը։ Դատարանն է խափանման միջոցն ընտրում, ու այդ խափանման միջոցի ընտրության ժամանակ անպայման մասնակից է լինում Դատախազության ներկայացուցիչը, ուստի պետք է իրենց հարցնեք»։

Հաջորդ դիտարկմանը, թե մենք նորից բախվում ենք դատաիրավական համակարգի խնդիրներին, իրավապաշտպանն արձագանքեց. «Բնականաբար, որովհետև դատաիրավական համակարգը՝ թե՛ դատարանը, թե՛ դատախազությունը և թե՛ ընդհանրապես իրավապահ մարմինները, մնացել է վեթինգի չենթարկված, չբարեփոխված, և բնականաբար կարող ենք անընդհատ նման ռիսկեր ունենալ»։

Փետրվարի 4-ին բերման ենթարկվելուց և ոստիկանության վեցերորդ վարչությունում երեք ժամ մնալուց և դուրս գալուց հետո Ռուբեն Հայրապետյանը տառացիորեն հայտարարել էր հետևյալը. «Եթե հիշում եք, դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելուց ես մի հայտարարություն արեցի, որ մեր տանից հանել են Սու-35, տանկ, ԲՏՌ ու ԲՄՊ: Եվ մի քանի օր առաջ, երբ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց ա դանդաղ խոսում ու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում ա, դանդաղ էլ հասկացել ա: Եվ, իմ կարծիքով, ինքն իմ գրպանում ու մեքենաներում փնտրում ա Սու-35-ը, տանկերը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն: Դե, բնականաբար, հասկանում ենք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն ա ուրիշ: Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկեցնելը: Բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օրով, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»։

Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք՝ ստացվում է մեր իշխանություններն այնքան թույլ են, որ նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչները կարողանում են նման հայտարարություններ անել ու ըստ էության մնալ անպատի՞ժ: «Ընդհանրապես պետք էին համակարգային մոտեցում, պետության զավթման քաղաքական գնահատական, արմատական վեթինգ, շուտափույթ բարեփոխումներ, նոր դատաիրավական համակարգի ձևավորման ուղղությամբ քայլեր, ոչ թե այսպես, ինչպես հիմա տեսնում ենք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ շատ մեծ նշանակություն կարող էր ունենալ լյուստրացիան։ Մինչև հիմա հայտնի չէ, թե ով ինչ է արել՝ քաղաքական հետապնդումները, ապօրինությունները մնացել են գզրոցներում»,- նշեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում