Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկություն ունի մնալ իր ներկայիս ակումբում:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Իբրահիմովիչի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը: Շվեդ հարձակվողն արդեն իսկ հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և առաջիկայում կքննարկի պայմանագրի կետերը: