Tuesday, 16 04 2024
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են

Արթուր Վանեցյանը՝ Քոչարյանի և Ծառուկյանի միջև

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ԱԱԾ դիմաց տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն առաջիկայում այդպիսի հանդիպում բացառված չէ, ընդ որում՝ ոչ միայն նրա, այլ նաև նախկին մյուս նախագահների և ընդհանրապես բոլոր քաղաքական գործիչների ու անհատների հետ: Վանեցյանը հայտնել է, որ երկրի վիճակը ծանր է, և պետք է քայլեր կատարել: Նա նշել է, որ սպասվում են աշխույժ քաղաքական գործընթացներ:

Արթուր Վանեցյանն ԱԱԾ է գնացել քրեական գործի շրջանակում, սակայն հրաժարվել է բացատրություն տալ այդ գործով: ԱԱԾ նախկին պետը գործնականում հրաժարվել է առարկայական դիրքորոշում հայտնել Ռոբերտ Քոչարյանի հայտարարած իշխանափոխության տարբերակի շուրջ՝ փողոց փակելով դարձյալ հասնել իշխանության փոփոխության:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի հայտարարում էր ընդդիմությանն առաջնորդելու իր թեկնածության մասին, այն դեպքում, որ Արթուր Վանեցյանն էլ ակնկալում է ինքը դառնալ առաջնորդ: Իհարկե, միարժեք չէ, որ նրանք խոսում են նույն ձևաչափի ընդդիմության մասին, սակայն երկուսն էլ հավակնում են լինել գլխավոր ընդդիմություն և դժգոհ հանրությանն առաջնորդող: Այլ հարց է, որ Վանեցյանն ակնկալում էր այդ դերում հայտնվել, այսպես ասած, Գագիկ Ծառուկյանի «ցատկահարթակով», իսկ Ռոբերտ Քոչարյանը պատկերացնում է այլ տարբերակ, քանի որ Քոչարյանն էլ փաստորեն անտեսեց Ծառուկյանի գործոնը և փաստորեն հայտարարեց իր հարցազրույցում, որ սովի մասին հայտարարությունները, որ արել էր Ծառուկյանը, հիմնավոր չեն, չի երևում, թե ինչի հիման վրա են արվում դրանք:

Չի բացառվում, որ Արթուր Վանեցյանը մտորում է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև փոխզիջում դառնալու մասին, այսինքն՝ առաջնորդող նրանց միջև, երաշխավորելով նրանց իրենց տնտեսական շահերի և ֆիզիկական ազատության անձեռնմխելիություն:

Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ևս հանդիպելու մասին նրա հայտարարությունն ըստ ամենայնի առավելապես անտուրաժ է, քանի որ տարբեր պատճառներով թե՛ Սարգսյանը, թե՛ Տեր-Պետրոսյանը հազիվ թե էական ծրագրային ուշադրության արժանացնեն ԱԱԾ նախկին պետի դիրքավորումը, առավել ևս՝ նրա այդ դիրքավորման համատեքստում ավելի ու ավելի է ընդգծվում Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև խաղալու նրա հավակնությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում