Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դատավորների դեմարշը․ ով և ինչպես է փորձում անցկացնել Խունդկարյանի թեկնածությունը

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման շուրջ աղմուկը գնալով մեծանում է։ Մինչ քննարկվում էր կառավարության կողմից առաջադրված անհաջող թեկնածուի հարցը, պարզ դարձավ, որ հաջորդ՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվող թեկնածուն նույն՝ անհաջող շրջանակից է։ Արդեն հայտնի է, որ առաջադրվել է Վճռաբեկ դատարանի  նախագահ Երվանդ Խունդկարյանը, ով նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներից է, կոռումպացված դատարանների կնքահայրերից։

Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան Խունդկարյանի առաջադրումից։ Մասնավորապես, սկզբնական շրջանում դատավորների որոշակի շրջանակ որոշել է, այսպես ասած, ակցիա կազմակերպել՝ ցույց տալու համար, որ դատավորները բոյկոտում են այս փոփոխությունները և ՍԴ հարցը։ Դատավորները ցանկացել են ցույց տալ, թե իրենք հրաժարվում են, ու իրենցից  ոչ մեկը չի ցանկանում գնալ ՍԴ։ Սա, սակայն, զուտ ձևական ակցիա է եղել, քանի որ, ըստ իրենց պլանի, իրենց բողոքից հետո իշխանությունը պետք է իրար անցներ ու շտապեր Երվանդ Խունդկարյանի մոտ՝ խնդրելու իրավիճակը շտկել և օգնել, ինչին ի պատասխան Խունդկարյանը պետք է «մեծահոգաբար» և «անձնազոհաբար» իր թեկնածությունն առաջադրեր։

Այս պլանի արդյունքում մի քանի հարց էր լուծվում՝ իշխանությունը լրացուցիչ կախվածության մեջ էր դրվում դատական բլոկում գործող և եղանակ ստեղծող խմբավորումից, այդ խմբավորումը կարողանում էր անցկացնել իր կոմպրոմիսային ներկայացուցչին՝ միաժամանակ ի սկզբանե ապահովելով քաղաքական մեծամասնության հետ պայմանավորվածությունը։ Սակայն իրերի ընթացքն այնքան էլ «բարենպաստ» չեղավ։ Նկարագրված պլանի առաջին արարից հետո (երբ պոտենցիալ թեկնածուները մեկը մյուսի հետևից հրաժարվեցին առաջադրվել որպես թեկնածու) բոլորի համար անսպասելի հայտնվեց Արման Կուրեխյանը, որը որևէ հաշվարկի մեջ չէր մտնում։ Դրանից հետո սկսեցին ձեռնարկվել հապճեպ գործողություններ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ Խունդկարյանը շտապ առաջադրվում է, և սկսվում են միջոցառումներ (ազդեցություններ), որոնք պետք է ապահովեն, որ Արման Կուրեխյանը հանի իր թեկնածությունը։ Սակայն Արման Կուրեխյանը չենթարկվեց ճնշումներին և չգնաց ներքին, կուլիսային համաձայնությունների և չհրաժարվեց։

Այսօր Դատավորների ընդհանուր ժողովը պետք է քվեարկությամբ որոշի, թե ում թեկնածությունն է առաջադրում։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ դատական բլոկում խորքային խմբավորումը փորձելու է անցկացնել Խունդկարյանի թեկնածությունը, սակայն մյուս կողմից՝ այն դատավորները, որոնք ցանկանում են ազատվել այդ խմբավորումների ազդեցություններից, ունեն հնարավորություն ընդդիմանալու։

Նման իրավիճակներում հաճախ են հանդիպում մարդկանց վրա այնպիսի ազդեցության հնարքներ․ ինչպիսին է․ «ամեն ինչ որոշված է, ամեն ինչ պայմանավորված է»։ Ուստի շատ կարևոր է, որ դատավորները հստակ գիտակցեն, որ ոչինչ որոշված չէ և ընտրությունը, առավել ևս ճիշտ ընտրությունը, իրենց խղճի վրա է և իրենց ձեռքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում