Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Արման Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 8-ամյա Էրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗ 53-ը հաշվառված է Ակունքի համայնքապետարանի հաշվեկշռում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։