Ռուսական Су-27 ինքնաթիռները երկինք են բարձրացել՝ ուղեկցելու Սև ծովում Ռուսաստանի սահմանին մոտեցած ԱՄՆ հետախուզական ինքնաթիռներին, հաղորդել է Պաշտպանության նախարարությունը:
«Սև ծովի չեզոք ջրերի նկատմամբ օդային տարածքի հսկողության ռուսական սարքերը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին մոտեցող երկու օդային թիրախ են հայտնաբերել», – ասել են նախարարությունից:
Անձնակազմը պարզել է, որ դրանք եղել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռը և բազային պարեկային ավիացիայի P-8A «Պոսեյդոն» ինքնաթիռը:
Նշվում է, որ ռուսական կողմը սահմանի խախտում թույլ չի տվել: