ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հերման Քեյնը մահացել է կորոնավիրուսից, գրում է REN TV-ն:
Նշվում է, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել շնչառական ծանր խնդիրներով։
«Բոլորս աղոթում էինք, որ դեղերը օգնեն նրան, բայց շուտով պարզ դարձավ, որ նա ստիպված է լինելու պայքարել իր կյանքի համար», – ասել է քաղաքական գործչի ներկայացուցիչ Դեն Կալաբրեզեն:
Քեյնը հանրապետականների կողմից հանրապետության նախագահի թեկնածու է եղել 2000 և 2011 թվականներին: