SUP-ի ընկերությունը, որին է պատկանում Livejournal բլոգների կայքը, որտեղ տեղակայված են նախկին ԽՍՀՄ տարածքի հայտնի բլոգների մեծ մասը, այսօր հայտարարել է, որ ենթարկվել է հաքերական նոր DDoS հարձակման: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:
«Հավաքելով անհրաժեշտ տվյալները՝ այժմ Livejournal-ի ղեկավարությունը կարող է հստակորեն եզրակացնել, որ LiveJournal տվյալների փոխանցման խափանման պատճառ է դարձել DDoS հարձակումը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նախօրեին SUP-ը հերքել էր հաքերական հարձակման փաստը՝ նշելով, թե խափանման պատճառները տեխնիկական են:








































