Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երվանդ Խունդկարյանը ՍԴ է գնում նախագահ դառնալու մտադրությամբ. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու ցանկությունն անակնկալ է եղել շատերի համար: Նրա առաջադրման հարցը քննարկվելու է այսօր Դատավորների ընդհանուր ժողովի նիստում: Երվանդ Խունդկարյանի հավակնությունների ու իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Նկատենք, որ մինչեւ այժմ, որպես դատական համակարգի թեկնածու, նշվում էին Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի անունները, սակայն վերջին պահին փոփոխություններ են եղել, եւ վերջիններս խաղից դուրս են եկել՝ իրենց տեղը զիջելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Մեր տեղեկություններով՝ Խունդկարյանն ինքնակամ է որոշել առաջադրվել որպես թեկնածու, եւ նաեւ դա է պատճառը, որ իր որոշումն անակնկալ է եղել, ասել է թե՝ չի խորհրդակցել գործընկերների հետ քայլն անելուց առաջ: Միեւնույն ժամանակ դատական համակարգում չեն բացառում այլ զարգացումներ եւս: Բանն այն է, որ այժմ Սահմանադրական դատարանում առկա է ոչ միայն երեք դատավորի թափուր տեղ, այլ այդ կառույցը չունի նաեւ նախագահ, եւ երեք անդամներին Ազգային ժողովի կողմից ընտրելուց հետո բոլոր անդամները պետք է նիստ անեն եւ արդեն իրենց միջից ընտրեն ՍԴ նախագահ:

Հասկանալի է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի պես իրավաբանական գիտելիք ունեցող անձը չէր պայքարի ՍԴ շարքային անդամ լինելու համար, եւ ենթադրվում է, որ հենց նա էլ կընտրվի որպես Սահմանադրական դատարանի նախագահ: Միեւնույն ժամանակ ընդգծենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր հուլիսի 29-ի համարում գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները չեն կարողանում համաձայնության հասնել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորման եւ Գերագույն դատարան ստեղծելու հարցի շուրջ: Ու հիմա քննարկումներ են ընթանում այն տարբերակի շուրջ, որ Գերագույն դատարան այդպես էլ չի ստեղծվի, քանի որ անիմաստ է այժմ ՍԴ անդամներ ընտրելն ու մեկ տարի անց կառույցը կրկին քանդելը: Հավելենք նաեւ, որ չի բացառվում՝ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ դառնա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը՝ նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը։ Վերջինս «Մարտի 1»-ի գործով կալանավորված մի շարք անձանց գործերով հանդիսացել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում