Պակիստանի Փեշավար քաղաքում երկրի կրոնական փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչ Թահիր Ահմեդ Նասիմին, որը մեղադրվում էր աստվածանարգության մեջ, գնդակահարել են դատարանի դահլիճում, հաղորդում է Times of India-ն:
Պարբերականի տվյալներով, Նասիմը վեց հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել է: Նշվում է, որ նա սպանվել է մի մարդու կողմից, որին երազում իբր հայտնվել է իսլամական մարգարե Մուհամեդը և խնդրել է իրագործել այդ սպանությունը:
Տեղի դատարանը Նասիմին մեղադրանք է առաջադրել Պակիստանի աստվածանարգության մասին օրենքի 3 հոդվածներով՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու, Ղուրանը պղծելու և մահմեդական առաջնորդ Մուհամեդին վիրավորելու համար:
Նման հանցագործությունների մեջ մեղադրվողին մահապատիժ է սպառնում: