«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները այցելել են Տավուշի մարզի թերևս ամենաբերրի՝ Այգեձոր սահմանապահ բնակավայր։ Գյուղի ամենամեծ հաջողությունը կապված է պահածոյի գործարանի հետ։ Գյուղում մշակվող բոլոր մրգերն ու բանջարեղենը պահածոյացվում և ուղարկվում է Ռուսաստան՝ պատրաստի արտադրանքի 90 տոկոսը իրացվում է Մոսկվայում։