Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Շմայսի որդին «հիմնավոր կասկածի բացակայության հիմքով» կալանքից ազատվելու է, կշարունակի զինվորական ծառայությունը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

«Այսինքն՝ Դավիթ Մովսիսյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին չկա»,- մեր զրույցում նշեց Դավիթ Մովսիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Գոռ Գևորգյանը։

Փաստաբանը նշեց. «Ես  զբաղվում եմ բացառապես իրավաբանությամբ…Իմը ընդամենը իրավական պայքար է: 6 ամսվա համառ պայքարի արդյունքում կարողացանք հաջողության հասնել և ապացուցել, որ այս գործում հիմնավոր կասկածը չկա: Վեց ամսվա ընթացքում ապացույց ձեռք չի բերվել, որ Դավիթ Մովսիսյանը որևէ կապ ունի ծառայակցի ինքնասպանության հետ: Կոնկրետ տուժող զինվորի հետ Դավիթ Մովսիսյանի առնչությունը եղել է վիճաբանությունը:

Այն, որ վիճաբանություն եղել է, մենք ի սկզբանե ընդունել ենք: Բայց ամեն վիճաբանություն չի կարող դառնալ ինքնասպանության պատճառ: Ի սկզբանե առաջին ցուցմունքը Դավիթ Մովսիսյանն է տվել, նա ընդունել է, որ վիճաբանություն ունեցել է ծառայակցի հետ, բայց դա ինքնասպանության հասցնող վիճաբանություն չի եղել» :

Նշենք, որ գործով նշանակված է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ պետք է որ պատասխան տրվի նաև հարցին, թե ծառայակցի հետ վիճաբնությունը կարո՞ղ էր պատճառահետևանքային կապ ունենալ զինվորի ինքնասպանության հետ: Փորձաքննությունը դեռ ավարտված չէ,  եզրակացությունը դեռևս տրված չէ:

Փաստաբան Գոռ Գևորգյանը հայտնեց, որ Դավիթ Մովսիսյանի նախկին կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 1-ին: Հենց այդ օրը Դավիթ Մովսիսյանը պետք է ազատվի կալանքից ու անմիջապես գնա զինվորական ծառայությունը շարունակելու: «Հայոց բանակում ևս մի զինվոր կավելանա»,- ասաց փաստաբանը և տեղեկացրեց, որ Դավիթ Մովսիսյանի ծառայությանը դեռ մեկուկես տարի կա: Եթե նրա մասով կայացվի արդարացման կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դատական ակտ, ապա նախնական կալանքի տակ գտնվելու 6 ամիսը կգումարվի ծառայության ժամկետին»:

Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմը պատրաստ է նաև դատախազության բողոքին՝ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունն ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժելու որոշման դեմ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանը բնորոշեց որպես օբյեկտիվ կայացված օրինական ու հիմնավոր դատական ակտ, որը վերադաս դատական ատյաններում էլ կարող է քննություն բռնել:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 30-ին զորամասերից մեկում  հրազենային վիրավորումից մահացել էր 2000 թ. ծնված Վահրամ Ա.-ն։ Տեղի ունեցածը որակվել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Ըստ վարույթն իրականացնող մարմնի վարկածի՝ տուժող զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքնասպանություն  գործելու դիտավորությամբ կրակել է իր կրծքավանդակին։

Զինվորի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին, հենց սկզբից նրանք բողոքել են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն: Բողոքողները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվել է, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ: Ամենաաղմկոտ ձերբակալությունը հենց ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու՝  Դավիթ Մովսիսյանի ձերբակալությունն էր:

Դավիթին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:  Մովսիսյանը շուրջ վեց ամիս անազատության մեջ է, կալանքի ժամկետը չերկարացվելու պայմաններում նա կալանքից կազատվի օգոստոսի 1-ին ու անմիջապես կմեկնի զինվորական ծառայությունը շարունակելու։

Հիշեցնենք, որ բացի Դավիթ Մովսիսյանից՝ մեղադրանք էր առաջադրվել նաև տուժող Վահրամ Ա.-ի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսը գտնվել են կալանքի տակ և նույնպես ազատ են արձակվել՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ՝ նշեց փաստաբանը:

Զինվորի ինքնասպանութան գործով նախաքննությունը շարունակվում է: Մեղադրյալների կալանքի ժամկետները չերկարացնելը դեռ քննության ավարտը չէ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում