Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ամերիկա-հունական ինստիտուտը դատապարտել է ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը

Վաշինգտոնի Ամերիկա-հունական ինստիտուտը դատապարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը: ԱՀԻ կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ ինստիուտը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությամբ և դրան հաջորդած գործընթացներով:

«Հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգյախլին հայտարարել էր, որ ադրբեջանական հրթիռները կարող են հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին:

Նման ակցիան Չեռնոբիլի ժամանակակից կրկնություն կլիներ և էքզիստենցիալ սպառնալիք կլիներ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև լիովին կհակասեր օրենքի գերակայությանը»,- նշված է հոդվածում:

Ինստիտուտի նախագահ Լարիգակիսն ընդգծել է նաև Ադրբեջանին Թուրքիայի սատարելու հանգամանքը, նշելով, որ Թուրքիան նեոօսմանական նկրտումներ ունի նաև Միջերկրածովյան ավազանում:

«Հայերի և հույների միջև միշտ գոյություն են ունեցել ամուր կապեր։ Դա այժմ արտացոլվում է միջկառավարական մակարդակով եռակողմ դաշինքում, որը զարգանում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև։ Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում անհրաժեշտ է պաշտպանել իրավունքի գերակայությունը, և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ լարվածության թուլացմանը: Դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ է դադարեցնել անընդունելի հռետորաբանության կիրառումը և Հայաստանի հետ վստահության ամրապնդման բարեխիղճ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանգեն ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Լարիգակիսը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում