Վրաստանի կառավարությունը արգելել է Wizz air և Ryan air ավիաընկերությունների չվերթները օգոստոս ամսին։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ կառավարությունը նշված ցածր բյուջետային ընկերություններին թռիչքների թույլտվություն չի տվել։ Պատճառը պայմանավորված է երկրում համավարակային իրավիճակով։
«Մեկ ամգամ էլ բացատրեմ` ինչու է Ryanair-ի և Wizz Air-ի հետ աշխատանքն առավել մեծ ժամանակ պահանջում, քան ասենք Lufthansa-ի կամ Air France-ի։ Առաջինները ցածր բյուջետային են, ու ցածր գները պահպանելու համար նրանք ստիպված են լինելու շաբաթական 2 անգամ չվերթ իրականացնել։ Այս փուլում նրանք պաշտոնապես առաջարկել են ավելի քան 10 ուղղություն։ Սա նշանակում է շաբաթական 20-ից ավելի թռիչք ու ուղևորների մեծ հոսք։ Մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան։ Մենք պետք է պահպանենք մեր գլխավոր ձեռքբերումը` բնակչության առողջությունը»,- ասել է նախարարը։