Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Ադրբեջանի տարածքում սկսել են համատեղ զորավարժությունների առաջին փուլը՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Նախարարությունը պարզաբանել է, որ զինվորականները գնահատում են իրավիճակը, հստակեցնում մարտական առաքելությունները և տարածքի հետախուզություն անցկացնում:
Ավելի վաղ Բաքուն ասել էր, որ այդ զորավարժությունները պլանային բնույթ են կրում, ինչպես նաև նպաստում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: