Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ալիևը հրաժարվեց, ինչ սպասել դրանից

Հայաստանյան շրջանակում հաճախ են հնչում հարցեր այն առնչությամբ, թե ինչ սպասել բանակցությունից Ալիևի հրաժարումից: Ինչպես հայտնի է, նա հայտարարել է, թե չկա ձևական բանակցելու իմաստ: Իրապես, ինչ սպասել, եթե Ադրբեջանը չի բանակցում: Սպասել պետք է հավասարապես այն, ինչ Ադրբեջանի բանակցելու դեպքում: Այսինքն՝ Ադրբեջանից միշտ պետք է սպասել ամեն ինչ, թեկուզ և այն պարզ պատճառով, որ Ադրբեջան, որպես կանխատեսելի սուբյեկտ, անկախ դրա քաղաքականության բովանդակության ընդունելիությունից՝ այլևս գոյություն չունի:

Ադրբեջանն այլևս աշխարհաքաղաքական պոլիգոն է՝ առաջին հերթին ռեգիոնալ ուժային կենտրոնների կամ ռեգիոնում ուժեղ ազդեցություն ունեցող կենտրոնների համար: Ընդ որում, բանն ամենևին թուրք-ադրբեջանական զորավարժությունը չէ: Ադրբեջանը պոլիգոն է բառի լայն իմաստով, ըստ այդմ՝ երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե այդ պոլիգոնում ով ինչ բնույթի շարժ կանի և ինչ տեսակի ու որակի դրսևորում կունենա այն: Ընդ որում, հենց այդ, այսպես ասած, կարգավիճակն  է նաև պատճառը, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունից: Եթե այդ պետությունն այլևս գործիք է ազդեցության կենտրոնների ձեռքին, ապա բանակցությունը կարող է միայն ու միայն բարդացնել Ադրբեջանի նախագահի վիճակը, էլ ավելի սրել նրա շուրջ առանց այդ էլ թեժ մթնոլորտն ու խորացնել այն փոսը, որի պռնկին է Ալիևը:

Հրաժարվելով բանակցությունից՝ նա փորձում է կառչել պռնկից: Հետևաբար Հայաստանին պետք չէ որևէ արտառոց բան սպասել բանակցությունից նրա հրաժարվելուց և միևնույն ժամանակ, իհարկե, պետք է Ադրբեջանից սպասել ամեն ինչ և ըստ այդմ՝ պատրաստ լինել ամենածայրահեղ մարտահրավերներին և դրանց կանխարգելմանը կամ հետմղմանը: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Հայաստանին դրան պետք էր պատրաստ լինել միշտ էլ, անգամ երբ Ալիևը գալիս էր, այսպես ասած, բանակցության:

Ըստ այդմ՝ Երևանի համար խոշոր հաշվով չի փոխվել ոչինչ, իսկ եթե ինչ-որ բան էլ այդուհանդերձ փոխվել է, ապա այն, որ Հայաստանը Տավուշում կատարած քայլով գործնականում ցույց տվեց, որ պատրաստ է: Ըստ այդմ՝ ոչ միայն չկա Ալիևի բանակցության գալու իմաստ, այլև իմաստ չկա փորձելու Հայաստանի հաշվին լուծել ինչ-որ հարցեր՝ զոհաբերելով Ալիևին: Դա իհարկե չի հանում Ալիևի զոհաբերության հարցն օրակարգից, պարզապես օրակարգում զգալիորեն թուլացնում է դա Հայաստանի հանդեպ որևէ նոր սադրանքի միջոցով անելու իմաստավորվածությունը և նպատակահարմարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում