Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև իր համախոհները, այդ քաղաքական թևին իրենց դասողները մնում են շատ հին պատկերացումների և այն իրավիճակի վերլուծության տակ, որը իրենց տրամադրում էին դեռևս 2000-ականների սկզբին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նախօրեին տված հարցազրույցին, որտեղ նա հայտարարել է, թե մտահոգված է ղարաբաղյան բանակցություններում տեղի ունեցող գործընթացներով:
«Դժբախտաբար նաև այն իրականությունը և տրամաբանությունը, ինչպես նաև հետևությունները այդ մարդիկ անում են՝ ելնելով այն աշխարհաքաղաքական վիճակից, որը գոյություն ուներ 2000-ականների սկզբում: Ափսոսում եմ, որ նրանք մնացել են իրենց չլրատվամիջոցների աղավաղված և դեմագոգիկ պատկերացումների և ոչ պրոֆեսիոնալ վերլուծությունների գերին: Իրենց աշխարհը պտտվում է իրենց իսկ լրատվամիջոցների ստեղծած պատկերում»,-ասաց նա: