Կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական բարեփոխումներ ու էլի նման գեղեցիկ բառեր։ Երկու տարի է մենք լսում ենք այս հանրահաճո ձևակերպումները։ Որպես օրինակ նշեմ, եթե կհիշեք, վարչապետ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքին՝ եղբորը, եղբորորդիներին, փեսային, անվանել է կոռուպցիոներների ընտանիք ու պարբերաբար հիշեցրել հարուցված քրեական գործերի մասին։ Բայց դե արդյունքներ դեռ չկան։ Գործող դատաիրավական համակարգը, գտնվելով որևէ ազդեցությունից դուրս, կարո՞ղ է վստահաբար իրականացնել իր առաքելությունը։ Այս համակարգը ունա՞կ է հնչեղ գործերով իրականացնել օբյեկտիվ քրեական հետապնդում, օբյեկտիվ քննություն և դատավարական հսկողություն, իրականցնել արդարադատություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Վահագն Մարտիրոսյանի և փաստաբան Գևորգ Դավթյանի հետ: