Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Արգենտինայում ՀՀ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտության ծագմանը

Արգենտինայում (համատեղության կարգով՝ Ուրուգվայում, Չիլիում, Պերուում, Պարագվայում) ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել La Nación պարագվայական օրաթերթին։

Հարցազրույցի նախաբանում  նշվում է, որ հուլիսի 12-ից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում լարված իրավիճակ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևելքում: «La Nación»- ի հետ հարցազրույցի ընթացքում դեսպան Էսթերա Մկրտումյանն անդրադարձել է հակամարտության ծագմանը և նշել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված երկրների, այլև ողջ Մերձավոր Արևելքի կայունությանը:

Հարց. Ի՞նչպես է ծագել հակամարտությունը, որի արդյունքում հայկական գյուղերը նոր հարձակման են ենթարկվել:

Էսթերա Մկրտումյան. Հակամարտությունը սկսվել է Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ: 1988թ.-ի փետրվարին Հարավային Կովկասի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը սահմանադրական որոշում կայացրեց` Խորհրդային Ադրբեջանի իրավասությունից Խորհրդային Հայաստանի իրավասության տակ անցնելու պահանջով: Այդ ինքնավար մարզի բնակչությունը հիմնականում հայ քրիստոնյաներ էին: Հազարամյակներ շարունակ այս շրջանում հայերը մեծամասնություն են եղել: Ադրբեջանի բռնի արձագանքն ողջ երկրի տարածքում հանգեցրեց հայ քրիստոնյաների նկատմամբ էթնիկ զտման և ցեղասպանության հեռանկարով մի շարք հետապնդումների և ջարդերի: Ադրբեջանը, որի բնակչությունը թուրքական ինքնություն ունի, դավանում է իսլամ և կրում է նույն լեզուն ու մշակույթն ինչ Թուրքիան, մշտապես վայելում է վերջինիս անվերապահ աջակցությունը: Հայերը, հանուն իրենց ինքնորոշման իրավունքի, ոտքի ելան իրենց շրջանի ինքնապաշտպանության համար և կարողացան հռչակել Լեռնային Ղարաբաղի անկախությունը 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին` ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ: Սկսվեց պատերազմ, որի պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին, և դրանից հետո, 1994թ.-ի մայիսին Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին զինադադարի պայմանագիր, որը վերահսկվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից: Այդ նույն կազմակերպությունը հիմնեց Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի` որպես ԵՄ ներկայացուցչի համանախագահությամբ, որն ավելի քան 25 շարունակ մեծ ջանքեր է ներդնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վարման համար:

Մյուս կողմից, սա միակ հակամարտությունն է, որի բանակցային գործընթացում ներգրավված են ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտված և վերջինիս հովանու ներքո գործող միջնորդ կազմակերպությունները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, իր պատերազմական հռետորաբանության և սպառազինման մրցավազքին զուգահեռ, մշտապես խախտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ հրադադարը: Սակայն հուլիսի 12-ից Ադրբեջանի հարձակումներն ուղղված են Հայաստանի հետ անմիջական սահմաններին, Տավուշի մարզում` հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Հարց. Կա արդյո՞ք Հայաստանի ատոմակայանի վրա հարձակման սպառնալիք:

Էսթերա Մկրտումյան. Այո, թեև կարող է անհավանական թվալ: Ատոմակայանների վրա հարձակման սպառնալիքի նախադեպեր չկան, քանի որ նման աղբյուրները ծառայում են էլեկտրական էներգիայի արտադրության համար: Զուտ պատկերացում կազմելով թե ինչպիսին կլինի նման հարձակման հետևանքով բնապահպանական և մարդասիրական աղետը` միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի պաշտպանության նախարության սպառնալիքների առումով: Այդ երկիրը կանգնած է ներքին լուրջ խնդիրների առաջ: Այն կառավարվում է դինաստիայի ռեժիմով, որը չի հարգում ժողովրդավարության և մարդու իրավունքների կանոնները, իսկ եկամտի հիմնական աղբյուրի` նավթի գնի անկման արդյունքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները հանգեցրել են նրան, որ երկրի ղեկավարությունը ժողովրդական դժգոհության ալիքը շեղում է դեպի արտաքին այնպիսի խնդիրներ, որոնք խթանում են ազգայնական տրամադրությունները:

Հարց. Կան արդյո՞ք իրավիճակի էսկալացիայի մտավախություններ:

Էսթերա Մկրտումյան. Զինված ուժերի տրամադրության տակ առկա ամենաժամանակակից զինատեսակները միջազգային հանրության մոտ մշտապես մտավախություն են առաջացնում իրավիճակի առավել սրման առումով: Խնդիրն առավել սուր է Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. վերջինս, իր նախագահի, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջոցով վերահաստատել է Ադրբեջանին իր լիակատար և անվերապահ համերաշխությունը: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` կոտորելով մեկ միլիոն հայ քրիստոնյաների. մարդկության դեմ հանցագործություն, որը մինչ օրս Թուրքիան չի ճանաչել:

Հարց. Ինչպե՞ս կարող եք բացատրել ռազմական այդ ներխուժումը Կովիդ-19 համավարակի համատեքստում:

Էսթերա Մկրտումյան. Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ամբողջովին հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ողջ աշխարհում համընդհանուր հրադադար հաստատելու վերաբերյալ վերջերս արված կոչին: Միջազգային հանրությունը, որին ներկայացնում է Մինսկի խումբը, համանախագահող երկրների ակտիվ մասնակցությամբ զգալի ջանքեր է գործադրում` ի նպաստ ռազմական գործողությունների դադարեցման: Ֆրանցիսկոս Պապը նույնպես կոչ է արել խաղաղություն հաստատել հայ-ադրբեջանական սահմանին:

Հարց. Ո՞րն այս ճգնաժամի հետ կապված է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը:

Էսթերա Մկրտումյան. Դիրքորոշումներն անձնական չեն, սակայն այն երեք երկրները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լիովին միակարծիք են հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ միջոցներով հասնելու անհրաժեշտության առումով` պահպանելով երեք հիմնարար սկզբունքները` խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից և ուժի կիրառումից, հարգել ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները:

Հարց. Այս հակամարտությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում:

Էսթերա Մկրտումյան. Այս հակամարտությունը սպառնում է ոչ միայն ներգրավված երկրների, այլ նաև ողջ տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի անվտանգության հաստատմանը: Սա նաև Թուրքիայի ռազմաքաղաքական ծավալապաշտական քաղաքականության մաս է կազմում, քանի որ վերջինս ոչ միայն ռազմական գործողություններ է իրականացրել հարևան երկու երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը, այլ նաև վերջերս զինված ուժեր է ուղարկել Լիբիա` այդպիսով ապակայունացնելով Միջերկրական ծովի արևելյան հատվածը: Հակամարտության հետևանքները կախված են իրավասու մարմինների կողմից՝ հետագայում անկանխատեսելի հետևանքներով հակամարտութան ծավալումից խուսափելուն ուղղված ջանքերից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում