Այսօր առավոտյան ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, համաձայն որի Հայաստանի հավաքականը պահպանել է 70-րդ հորիզոնականը: «Եվրո-2012» ըմտրական փուլում մերհավաքականի մրցակիցներից Ռուսաստանն ու Սլովակիան նահանջել են 1-ական տեղով, Իռլանդիան ու Մակեդոնյան՝ առաջադիմել 2-ական հորիզոնականով, Անդորրան շարունակում է զբաղեցնել վերջին՝ 203-րդ հորիզոնականը:
Առաջատար եռյակում փոփոխություններ չկան. Իսպանիան գլխավորում է վարկանիշային աղյուսակը, երկրորդը Հոլանդիան է, երրորդը՝ Գերմանիան: Նշենք, որ Copa America-ի հաղթող Ուրուգվայի հավաքականը առաջադիմել է 13 հորիզոնականով և զբաղեցնում է 5-րդ տեղը:
1 (1). Իսպանիա 1588 մ.
2 (2). Հոլանդիա 1542 մ.
3 (3). Գերմանիա 1305 մ.
4 (5). Բրազիլիա 1202 մ.
5 (18). Ուրուգվայ 1156 մ
6 (4). Անգլիա 1146 մ.
7 (7). Պորտուգալիա 1076 մ.
8 (6). Իտալիա 1059 մ.
9 (8). Խորվաթիա 1033 մ.
10 (10). Արգենտինա 1013 մ.
18 (17). Ռուսաստան 914 մ.
29 (28). Սլովակիա 779 մ.
31 (33). Իռլանդիա 752 մ.
70 (70). Հայաստան 462 մ.
96 (98). Մակեդոնիա 338 մ.
203 (203). Անդորրա 0 մ.
Փակագծերում նշված են նախորդ ամսվա վարկանիշային տեղերը: