«Արաբկիրի թաղապետարանը տարածք չի տրամադրում Կասյան փողոցի սկզբնահատվածում գյուղմթերքների իրացման շուկա բացելու համար։ Մեզ ասում են ծրագիրն ավարտվել է և մենք տարածք տրամադրել չենք կարող։ Երկու օր առաջ դիմել էինք Կառավարությանը, մեզ տեղեկացրին, որ այսօր հարցին լուծում կտրվի, բայց մի շաբաթ անցել է, դեռ որևէ պատասխան չկա», – բողոքում են Կոմիտասի գյուղմթերքի շուկայի աշխատակիցները, որոնք իրենց բողոքով հիմա Կառավարության շենքի դիմաց են։
Նրանք Կառավարությունից պահանջում են հրատապ լուծում տալ խնդրին։