ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ինչ-որ տեղ տրամաբանական է համարում այն, որ այսօր գրականության առարկայի նոր չափորոշիչների ու նոր հայեցակարգի շուրջ աղմկում են մարդիկ, որոնք, ըստ պատգամավորի, տարիներ շարունակ միանձնյա զբաղվել են գրքեր կազմելու, չափորոշիչնել գրելու գործով, ինչը բիզնեսի է վերածվել։ Այսօր, երբ փոխվում են մոտեցումները, նրանց դժգոհություններն ու շահարկումները հասկանալի են։ Պատգամավորի խոսքով՝ բացի այդ շահարկումներից, կան ողջամիտ քննադատություններ, հարցեր, որոնք գրականագետներն ու ոլորտի մասնագետները բարձրաձայնում են այսօր։