Լուրեր
Որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել նախարար. Նիկոլ Փաշինյան
  • 12:04
  • 2020-07-30
  • Դիտումներ՝ *

Կառավարության որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշում է կայացրել Պետրոսյանին նշանակել նախարարի պաշտոնում:

«Այդ հանգամանքի բերումով էլ ընդունվում է այս որոշումը: Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահե Ջիլավյանին՝ նախարարի պարտականությունները կատարելու և իրականացրած աշխատանքի համար:

  • Դիտումներ՝ *