Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ալիևի հետ հանդիպումն առաջիկայում բացառված է. ինչի՞ մասին կխոսեն արտգործնախարարները

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը (երեք համանախագահներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները) կարող է տեղի ունենալ աշնան սկզբին։ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է ՌԳ ԱԳ նախարարության աղբյուրը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների միջև հարաբերություններում իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան թույլ տան»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Այս ֆոնին ուշագրավ է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ РБК-ին տված հարցազրույցն առ այն, որ նա բացառում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի հանգուցալուծվել: «Մեզ համար անընդունելի են սպառնալիքներով Հայաստանը բանակցային գործընթացի մեջ ներքաշելու փորձերը»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով՝ թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե կարող է Հայաստանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։

Պատասխանելով հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու վերջին լարվածությունը, Փաշինյանը հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը վաղուց է հայտարարում խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին, վերջերս էլ սպառնացել էր ընդհանրապես դուրս գալ բանակցային գործընթացից։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ վերը նշված հարցազրույցում վարչապետը մի ուշագրավ միտք է հայտնել, որ անմիջականորեն կապ ունի բանակցային գործընթացի հետ. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջնահերթ է երկու երկրների համատեղ շահերը։ Վարչապետն ասում է՝ Հայաստանի ժողովուրդն է Ռուսաստանի դաշնակից, որովհետև մենք ունենք համատեղ շահեր։ Նույն տրամաբանությամբ՝ եթե կա որոշակի գործընթաց, որտեղ Հայաստանը շահ ունի, ապա միանշանակ պետք է մասնակցի, ինչը և պնդում է վարչապետը։ Ինչո՞ւ նախագահների միջև առաջիկայում չի կարող լինել հանդիպում, որովհետև կա լարվածություն։ Եթե ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ արտգործնախարարների հանդիպում է լինելու, ապա պետք է միանշանակ իմանանք, որ կա լարվածության թուլացում կամ մինչ այդ հանդիպումն է թուլանալու։ Հայաստանի շահը նման դեպքում պահպանված կլինի, և բարձր մակարդակով հանդիպումն արցախյան հարցի լուծման համար շատ կարևոր կլինի։ Եթե չկա սահմանային լարվածություն ու իրավիճակային խնդիր, ապա բանակցությունների շարունակությունը բխում է Հայաստանի շահերից»։

Դիտարկմանը՝ դրանք կլինեն բանակցություններ զրոյի՞ց, թե՞ ընդհատված կետից, քաղաքագետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կա ինչ-որ կոնկրետ կետ, որտեղ բանակցություններն ընդհատվել են, որովհետև բանակցությունները վերջին շրջանում իրականում ընթանում են կողմնակի հարցերի շուրջ՝ հումանիտար ծրագրերի իրականացում, ֆորմատների ճշգրտում։ Կարծում եմ, որ դեռևս բանակցությունները կշարունակվեն նմանատիպ հարցերի շուրջ։ Ինչ վերաբերում է բուն խնդրին, ես բազմիցս նշել եմ, նորից նշեմ՝ խնդիրն այս պահին գրչի հարվածով կամ որևէ թուղթ ստորագրելով լուծել հնարավոր չէ, խնդիրը դեռևս տեսանելի ապագայում մեր կյանքի ուղեկիցն է լինելու։ Մենք փակուղային իրավիճակ ունենք բավականին երկար ժամանակ։ Հայաստանը համաձայն չէ իր շահերը զիջել, Ադրբեջանն էլ համաձայն չէ որևէ բան զիջել իր շահերից։ Փոխզիջումը պետք է լինի երկկողմանի, սակայն այն, որ վեճի առարկան բաժանելի չէ՝ Արցախը չի կարող միաժամանակ և՛ լինել Ադրբեջանի կազմում, և՛ չլինել, դա առաջացնում է փակուղի։ Եվ հենց դա է պատճառը, որ ես նշում եմ՝ խնդրի լուծում տեսանելի ապագայում հնարավոր չէ, ընդ որում՝ ո՛չ ռազմական և ոչ էլ խաղաղ ճանապարհով»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ տավուշյան դեպքերը մեկնաբանելիս իրենք ասել են, որ առնվազն մի քանի տարի էական սուբստացիոնալ բանակցություններ բուն կարգավորման ուղղությամբ դժվար թե լինեն, Ադրբեջանի պահվածքը դրան չի նպաստում. «Միգուցե հանդիպումներ լինեն արտգործնախարների մակարդակով, միգուցե մի քանի ամիս, մի քանի տարի հետո ղեկավարների մակարդակով կարող են հանդիպումներ տեղի ունենալ, բայց այսպիսի մթնոլորտում հիմնական շեշտը միայն խաղաղության ու կայունության պահպանման վրա պետք է դնել»։

Բաբայանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ բուն բանակցությունները կարևոր են, մանավանդ որ վարչապետն ընդգծել է, որ մեխանիզմների հստակեցում պետք է լինի. «Դրա մասին պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ խոսում է։ Դա էլ պահանջում է ինչ-որ մակարդակով հանդիպում, թե ինչպես կլինի՝ ցույց կտա ժամանակը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում