Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Լեհաստանի փոխվարչապետ Վալդեմար Պավլյակի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարությունը, հանդիպմանը Ալիևը հույս Է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկորեն կզարգանան, տեղեկացնում է ադրբեջանական Тrend գործակալությունը:
Անդրադառնալով ադրբեջանա-լեհական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստին՝ Ալիևն ընդգծել է, որ այն հնարավորություններ կստեղծի վերանայել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցերը: