ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի գրասենյակի մամուլի ծառայությունը հրապարակել է «Ամերիկան լրտեսներից պաշտպանելու մասին» օրինագիծը, որը քաղաքական գործիչը քննարկման է ներկայացրել ԱՄՆ Սենատում:
Նշվում է, որ փաստաթուղթը ԱՄՆ Պետդեպարտամենտին իրավունք է տալիս հրաժարվել վիզաների տրամադրումից այն անձանց, որոնք լրտեսություն են իրականացրել կամ մտավոր սեփականության գողություն Միացյալ Նահանգների դեմ, կամ կասկածվել են ամերիկյան իշխանությունների կողմից նման հանցագործությունների մեջ: