Լրագրողները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լուսանկարներում, որոնք նրա մամուլի ծառայությունը հրապարակել էր Մինսկում ռուսաստանցիների ձերբակալությունից հետո հրավիրված արտահերթ խորհրդակցությունից, բժշկական կատետր են նկատել նրա աջ ձեռքի վրա:
Բելառուսի առաջնորդի աջ ձեռքը վիրակապված է եղել, որի տակից երևացել է կատետրի գլխիկը, որը տեղադրում են մաշկի տակ՝ անհրաժեշտության դեպքում կաթիլային միացնելու համար։
Որոշ լրագրողներ որոշել են, որ Լուկաշենկոն հնարավոր է սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել Մինսկում Վագների ՄԶԸ-ի մարտիկների կալանավորման լուրերի հետ կապված: Սակայն չպետք է մոռանալ, որ Լուկաշենկան հայտարարել է, որ կորոնավիրուս է տարել: