Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լևոն Արոնյան. Մենք ի վիճակի ենք հաղթել բոլոր թիմային մրցաշարերում

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար և աշխարհի նորընծա չեմպիոն Լևոն Արոնյանը աշխարհի թիմային առաջնության ավարտից հետո զրուցել է chess-news.ru-ի լրագրողի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:


Ողջույն, Լևոն։


– Բարև Ձեզ:


Դուք 5 հաղթողներից մեկն եք, անգամ՝ 6, եթե հաշվի առնենք մարզչին:


– Կարելի հաշվել նաև ֆիզպատրաստվածության մարզչին, և կստացվի 7 հոգի:


– Ահա թե ինչ…


– Պատվիրակության ղեկավարի հետ միասին կստացվի 8 հոգի: Ինչպես նաև բազմաթիվ հայերը, որոնք աջակցում էին մեզ:


Այդ դեպքում չենք կարողանա հաշվել:


– Դուք իրավացի եք:


– Փաստորեն, Նինգբոյում ձեզ հետ էին նաև ֆիզպատրաստվածության մարզիչն ու պատվիրակության ղեկավարը:


– Այո, իհարկե:


– Սա առաջի՞ն անգամ էր, թե՞ նախկինում դուք էլի էիք ֆիզպատրաստվածության մարզչի հետ մեկնել մրցաշարի:


– Գաղափարը վաղուց կար, սակայն… չեմ վախենա ասել, բայց դա իմ միտքն էր. ամեն դեպքում մեզ անհրաժեշտ է մեկը, որը կհետևի շախմատիստների առողջական վիճակին, որպեսզի բոլոր մարզիկները լինեն լավագույն մարզավիճակում և չհիվանդանան: Հաճախ է լինում, որ գնում ենք ինչ-որ մրցաշարի, մեկը հիվանդանում է, և մրցաշարը ձախողվում է:


– Ձեր առաջին էմոցիաները՝ հաղթողի մրցանակը ստանալուց հետո:


– Ուրախություն, թեթևություն:


– Ի՞նչ ասացիք մեկմեկու: Օրինակ՝ Դուք, Ձեզ ի՞նչ ասացին:


– Շատ ուրախ ենք, որ կրկին կարողացանք մրցանակ նվաճել. վերջին երկու թմային մրցաշարերում ոչ մի հաջողություն չունեինք, և արդեն սկսել էինք անհանգստանալ՝ մի՞թե այլևս չենք կարողանում շախմատ խաղալ:


– Դուք ցանկանում եք հաղթել բոլո՞ր թիմային մրցաշարերը։


– Իմ կարծիքով, մենք ի վիճակի ենք: Եվ՝ ոչ միայն իմ կարծիքով. բոլոր տղաները հասկանում են, որ թիմային մրցաշարերում մենք պետք է լինենք այն թիմերից մեկը, որը միշտ պայքարելու է հաղթելու համար: Այն ժամանակ, երբ մենք հաղթեցինք օլիմպիադայում, չէինք ցանկանում որևէ բան փոփոխել, իսկ այս անգամ որոշեցինք ամեն ինչ վերանայել: Փոխեցինք անգամ մրցաշարի նախապատրաստական հավաքի վայրը, և, փաստորեն, արդյունավետ ստացվեց: Սերգեյ Մովսիսյանը նույնպես չափազանց հաջող միացավ թիմին, ֆիզպատրաստվածության մարզիչը նույնպես նորարարություն էր, և ինձ թվում է՝ այս ամենը մեզ շատ օգնեց:


– Դե, իհարկե, թիմի առաջատարը իր տեղում էր:


– Գիտե՞ք՝ երբ ինչ-որ մեկը նման տիեզերական վարկանիշ ունի, նշանակում է, որ նա պետք է խաղա իր վարկանիշի համաձայն: Նախորդ օրը ես այդ կապակցությամբ լավ օրինակ բերեցի մեր ֆիզպատրաստվածության մարզիչ Արմենի հետ զրույցում. պատկերացրեք՝ եկել է որևէ հանրահայտ վիրաբույժ և վիրահատություն կատարել: Ի՞նչ, բոլորը պետք է շնորհավորե՞ն նրան: Նույն իրավիճակն այստեղ է: Իմ կարգավիճակն այնպիսին է, որ պարտավոր եմ լավ խաղալ, և ես դա անում եմ առանց առանձնակի զարմանքի: Փորձում եմ յուրաքանչյուր պարտիայում լավ խաղալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում