Tuesday, 19 03 2024
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

«Լիդիան»-ի նպատակը հանք շահագործելը չէ, այլ արբիտրաժ գնալն ու ՀՀ-ից գումարներ շորթելը». 40 թուրք բաժնետերեր՝ Ամուլսարի ծրագրում

Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հայտարարություն է տարածել, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.

««Լիդիան»-ն այլևս բրիտանական օֆշորային Ջերսիի ընկերություն չէ, այլ կանադական։ Կանադայում և Ջերսիում ամիսներ տևած իրավական գործընթացներից ու պարտատերերի հետ ունեցած վեճերից հետո «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությանը հաջողվեց վերակազմավորվել, որի արդյունքում ընկերությունն անցավ իր երեք գլխավոր պարտատերերին և 2018-ի օգոստոսին Կանադայում գրանցված «Lydian Canada Ventures Corporation» ընկերության միջոցով ձուլվեց «SL Newco» ընկերությանը և հիմա «Restructured Lydian» է կոչվում։ Հայաստանյան դուստր ընկերությունը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիա»-ն և պատկանում է «Restructured Lydian»-ին։ «Լիդիանը» շարունակում է պարտք մնալ շվեդական SEK ֆոնդին և «Caterpillar Financial Services UK» ընկերությանը: Ընկերության նոր տերերը ներդրումային ֆոնդեր են և ունեն ներդնելիք գումար, սակայն գումարի ներդրումն իմաստ կունենա հետևյալ դեպքերում՝

ա. եթե հնարավոր լինի հանքն աշխատեցնել,

բ. եթե հնարավոր լինի վաճառել ծրագիրը այլ ընկերությունների,

գ. եթե հնարավոր լինի, օրինակ, արբիտրաժի միջոցով գումար պոկել (օֆշորային գրանցման պատճառով 2018-2019 թվականներին «Լիդիան»-ի համար արբիտրաժ մտնելն անհեռանկարային էր)։

Այս բոլոր հանգամանքները հնարավոր կդառնան միայն մի դեպքում՝ եթե «Լիդիանը» մուտք ունենա Ամուլսարի տարածք և կարողանա համոզել, որ այնտեղ հնարավոր է աշխատել:

Չնայած բազմատեսակ հետազոտություններին, 2018-ին Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին ու ակտերին, «ԷԼԱՐԴ»-ի բացահայտումներին՝ Հայաստանի նոր կառավարությունը 2018-ից ի վեր չիրականացրեց արդարության վերականգնում և չչեղարկեց այս ընկերությանը նախորդ մերժված կառավարության տված թույլտվությունները։

Հիշեցնենք, որ թույլտվությունները տրվել էին Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների ներքո՝ հակասելով Հայաստանի ներքին օրենսդրությանը:

Այդուհանդերձ, արդեն երկու տարի Ամուլսարի տարածքում ձգվող համառ պայքարը ամենակարևոր գործոնն է, որն այսօր խանգարում է «Լիդիան»-ի պլաններին։ Ամուլսարի ու Հայաստանի ջրային պաշարների պաշտպանության շուրջ կա մեծ հանրային մոբիլիզացիա Հայաստանում և Հայաստանից դուրս։ 2019-ի հանրային կարծիքի հարցման համաձայն՝ Հայաստանի բնակիչների 74 տոկոսը դեմ է Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին:

Ուստի «Լիդիան»-ի ու նրա տերերի հիմնական առաջադրանքներն են՝

ա. հանրային կարծիքը փոխել իրենց օգտին,

բ. վերացնել դիմադրության գլխավոր օջախը Ջերմուկ համայնքում,

գ. վերը նշված երկու առաջադրանքների շնորհիվ հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար»:

Այս հայտարարության և Ամուլսարի խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց բնապահպան, Գնդեվազ համայնքի բնակիչ Թեհմինե Ենոքյանի հետ:

– Թեհմինե, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ իրավիճակ է հիմա տիրում Ամուլսարում, ի՞նչ նոր տեղեկություններ ունեք. վերջին ժամանակներս մամուլը պարբերաբար գրում է, որ այնտեղ բավականին լարված մթնոլորտ է «Լիդիան»-ի վարձած պահնորդական ընկերության աշխատակիցների և Ամուլսարի պահապանների ու տեղի բնակչության միջև, որովհետև «Լիդիանը» փորձում է այդ պահնորդների միջոցով բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհը:

– Իրավիճակը Ամուլսարի տարածքում լարված է։ Սադրող, հրահրող դերակատարները՝ «ԷկոԲիլդինգ» շինարարական կազմակերպությունն է և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներգրավված նոր պահնորդական ընկերությունը, որի անձնակազմը բավականին կասկածելի անձինք են։ ՀԲՃ-ն դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ պարզելու համար, թե օրենքի ինչ խախտումներով է այս պահնորդական կազմակերպությունը ծառայություն իրականացնում Ամուլսարում։ Ոստիկանությունից պատասխանել են, որ կատարվում են ուսումնասիրություններ Ամուլսարի տարածքում «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքները պարզելու նպատակով։ Առավել մանրամասն կպատասխանեն 30-օրյա ժամկետում։

Այս երկու դերակատարների միջոցով «Լիդիան» ընկերությունը հրահանգներ է տալիս և հրահրում բախումներ։ Երեք օր է, ինչ 15 աշխատակից շինարարություն իրականացնելու մտադրությամբ մտել են Ամուլսարի տարածք և դուրս չեն գալիս, մինչդեռ Ջերմուկ համայնքի բնակիչներին փոխանցել էին, թե իբր 6 հոգի են ու այդ 6 հոգին վախեցած են, այդ իսկ պատճառով դուրս չեն գալիս տարածքից։ Այս տեղեկատվությունը ես կանվանեի բլեֆ, որի պատրվակով «Լիդիանը» փորձում է շինարարություն իրականացնելու իմիտացիա ստեղծել և ներդրումներ ներգրավել Ամուլսարի ծրագրում։

– Ըստ վերոնշյալ հայտարարության՝ ստացվում է, որ Ամուլսարում նաև թուրքական կապիտալ կա ներդրված: Բիզնես տեսանկյունից, սա, կարծես, արգելված բան չէ, բայց պարզաբանեք, թե ի՞նչն է այստեղ Ձեզ համար մտահոգիչ:

– Թուրքական կապիտալի գոյությունը Ամուլսարի ծրագրում հաստատել է նաև «Լիդիան» ընկերությունը։ Առնվազն 10 տարի շարունակ այս ընկերությունը ծրագրին դեմ խոսացող ցանկացած անձի որակել է երկրի թշնամի, ուղարկել Թուրքիա, բնորոշել որպես թշնամու ջրաղացին ջուր լցնողներ, ովքեր խանգարում են «հզորագույն» ծրագրի իրականացմանը Հայաստանում։ Մինչդեռ այս ընկերությունը չի խորշել իր ակցիաները վաճառել թուրքերին, գործարքներ կնքել նրանց հետ։ Խնդիրը հակասական նենգ գործողություններն են ու երկակի մոտեցումներն այս հարցում։ Քանի՞ հայ, Հայաստանի քաղաքացի գիտենք, որ Թուրքիայում խոշոր ընկերության մեջ ունեն ներդրումներ և որոշումներ են կայացնում։ Իսկ այստեղ, պարզվում է, 1,3 մլն դոլարի ազգությամբ թուրք բաժնետեր կա։ Թուրք ներդրողների ցուցակում առնվազն 40 մարդ կան։ Այս ամիսների ընթացքում այդ թուրք ներդրողները պարբերաբար գրել են մեր ֆեյսբուքյան էջերին՝ իրենց խաբված ու գցված են համարել այս ընկերության կողմից, ու այժմ՝ ինչպես մնացած խոշոր պարտատերերը, այնպես էլ այս անձինք փորձում են իրենց ներդրումները հետ բերել։ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում Ադրբեջանի հետ, որտեղ Ադրբեջանի դաշնակից, եղբայրական Թուրքիան ունի կոնկրետ շահեր, և սա մի երկիր է, որտեղ վերահսկվում է ամեն ինչ: Մեզանից որևէ մեկը չունի երաշխիք, որ այս 40 թուրք ներդրողների միջոցով «Լիդիան»-ի ձեռքով չեն փորձի Հայաստանում ապակայունացնել վիճակն ու սադրանքներ հրահրել:

– Հայտարարության մեջ նշված էր նաև, որ պահնորդական ընկերության հրահրած գործողություններին անմիջապես հետևել են Վայքում գրանցված «ԷկոԲիլդինգ» ընկերության գործողությունները, իսկ այս ընկերության հիմնադիրները կապված են «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ, ինչպես նաև 2018-ին վերջինիս գլխավորած նախընտրական «Մենք» դաշինքի անդամներ են:

Խնդրում եմ պարզաբանեք սա:

– Այստեղ պարզաբանելու ոչինչ չկա, գրվածը փաստ է, որի ապացույցները առկա են Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան ստատուսներում: Նա մի ֆիգուր է, որն ունի բիզնես հետաքրքրություններ Ամուլսարում, աջ ու ձախ պիտակավորում և վիրավորում է տեղացիներին ու բնապահպաններին։ Պետք է ասել, որ իրեն քաղաքական անձ հռչակած անձը բացարձակ պատկերացում չունի Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին, դրանց պատճառների, հետևանքների ու, բնականաբար, նաև դրանց լուծումների մասին։ Վատ չէր լինի, որ Հայաստանը ճանաչելու արշավ սկսեր ու պատասխանատու գերատեսչություններով գոնե մեկ անգամ անցներ՝ գուցե հասկանար, թե որ խնդրի համար որ նախարարությունն է պատասխանատու։ Սա ինչո՞ւ եմ ասում, քանզի «Ֆեյսբուք»-ում որոշ լրատվամիջոցների կողմից քաղաքական-հասարակական տրամադրություններ են ստուգվում սույն անձի փոխվարչապետ նշանակելու տարբերակի վերաբերյալ։

– Հայտարարության մեջ հիշատակվում էր նաև, որ «Լիդիան»-ն ակտիվորեն աշխատում է քաղաքական ուժերի հետ, որպեսզի վերջինները սատարեն Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին։ ««Լիդիանը» փորձում է գործարքների գնալ մերժված կուսակցությունների և նրանց կողքին հայտնված նորահայտ քաղաքական ուժերի հետ, որոնք ակտիվորեն աշխատում են ընդդեմ ներկայիս կառավարության»,- ասված էր հայտարարության մեջ:

Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ասել, թե որ քաղաքական ուժերի մասին է խոսքը, և ինչ գործարք է նախապատրաստվում:

– Օրինակ՝ ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցություն, Արամ Սարգսյան, Քոչարյանական շրջանակներ․․․

Գործարքը շատ պարզ է՝ հաջորդ ընտրությունների ժամանակ որոշ մերժվածներ հույսեր են փայփայում, որ ժողովուրդը կուտը կուտի և իրենց կընտրի, իսկ «Լիդիան»-ն էլ մտածում է հների միջոցով իր համար կանաչ ճանապարհ հարթի, իր գործունեությունն իրականացնի։ Որքան էլ ներկա կառավարող ուժից դժգոհ լինեն մարդիկ, միևնույն է՝ նախկինների վերադարձը անհնարին է։ Նրանց գնացքը վաղուց գնացել է։ Թերևս, հիմա հուշում եմ անում «Լիդիան»-ին, բայց, ինչևէ, նրանք սխալ քաղաքական հաշվարկ են իրականացրել: Ինչպես և իրենց ողջ ծրագիրը, այնպես էլ բնապահպանական, սոցիալական, տնտեսական կեղծիքի վրա հիմնված ցանկացած բան, վաղ թե ուշ, ջրի երես է դուրս գալու։ Ընկերության նպատակը, ի վերջո, հանք շահագործելը չէ, այլ շինարարության իմիտացիա, նոր ներդրումների ներգրավում, որը կներկայացնի 2018 թվականի բացված իր նոր ընկերությունների անվան տակ, իսկ հետո արբիտրաժ գնալը, որոշակի գումարներ պետությունից շորթելը կամ իր անհաջող ընկերությունն ինչ-որ մեկի վրա ծախելը և ձեռքերը լվանալը, քանի որ պարտատերերն ամեն օր ցանկանում են հետ ստանալ իրենց գումարները:

– ՀԲՃ-ի հայտարարությունը եզրափակվում է հետևյալ արտահայտությամբ. «Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք»:

Եթե ավելի կոնկրետ՝ ո՞րն է Ձեր ակնկալիքն ու պահանջը կառավարությունից, և ստեղծված իրավիճակում քաղաքական կամքի դրսևորումը բավարա՞ր է բոլոր կողմերի համար շահավետ ձևով Ամուլսարի այս թնջուկը հանգուցալուծելու համար:

Կա մեկ կարևոր գործողություն, որի ուղիղ հասցեատերը շրջակա միջավայրի նախարարությունն է. պետք է ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչվի, և վե՛րջ։ Այս գզվռտոցը, մանիպուլյացիաները, շանտաժը, երկակի խաղերը, սադրանքները միանգամից կդադարեն։ Այս վիճակի ուղիղ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը և նախարարությունը։ Խնդիրը փակուղի են մտցրել՝ ասելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը թող ստուգումներ անի մի տարածքում, որտեղ հանքարդյունահանություն չի իրականացվում, իսկ սխալների հայտնաբերման առկայության պարագայում՝ գործունեությունը կկասեցնենք։ Սա սուտ է և խաբեություն: Հայաստանում որևէ հանքարդյունաբերական ծրագրի գործունեություն չի կասեցվել որևէ տեսչական ստուգման արդյունքում, այլ եղել են տուգանքներ, օրինակ, Գագիկ Ծառուկյանին պատկանող Մղարթի հանքավայրում՝ 100 հազար դրամի չափով, իսկ հետո՝ բարի ճանապարհ, գնացեք ու շարունակեք ձեր գործունեությունը։ Անգամ ԶՊՄԿ-ում, որտեղ առաջին անգամ քրեական գործ հարուցվեց Ողջի գետը աղտոտելու համար, անգամ այդ քրեական գործը չի հանգեցնելու գործունեության կասեցման։ Այնպես որ, փակուղային վիճակը տարուց ավելի է՝ ստեղծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և միակ գործողությունը, որը հենց հիմա անհրաժեշտ է անել, այն է՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչել։ Դրա ամբողջական իրավական հիմնավորումները ներկայացված են ԱԺ պատգամավորների խմբին, ՀՀ կառավարությանն ու շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև հրապարակված են մամուլում: Այնպես որ, ասելու այլևս ոչինչ չկա։ Նա ով ցանկանում է տեսնել, կտեսնի, հատուկ ակնոցներ դնելու կարիք չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում