Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քաղաքական միտքը դարձյալ հետ մնաց ռազմականից. «մուղամների» համակարգը

Տավուշը հանրային օրակարգից դուրս մղեց Հայաստանի ներքաղաքական կյանքը: Առաջին հայացքից դա միանգամայն տրամաբանական և հասկանալի իրավիճակ է՝ երբ կա արտաքին վտանգ, ռազմական գործողություններ սահմանին, ապա ինչ ներքաղաքական կյանք, ում է դա հետաքրքիր: Մյուս կողմից, սակայն, այս իրավիճակը, որ Հայաստանում, իհարկե, առաջին անգամ չէ, ցույց է տալիս Հայաստանի ներքաղաքական օրակարգի և հանրային ու պետական օրակարգերի բնական խզվածությունը: Այսինքն՝ երբ իրադարձությունները սահմանին, արտաքին-անվտանգային դաշտում ունենում են թեժ և ինտենսիվ զարգացում, Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակիցներն իրենց ասելիքով և «հրատապ հարցերով» հայտնվում են լուսանցքում: Պարզվում է, որ պետական, հանրային օրակարգի այդ հույժ կարևոր՝ արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններով նրանք ասելիք պարզապես չունեն, կամ նրանց գերակշռող մեծամասնությունը: Խոսքը, իհարկե, քաղաքական ասելիքի բացակայության մասին է, քանի որ հայ-ռուսական բարեկամության մասին կենացներ նրանք միշտ էլ ասում են: Այդ ամենի պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական ուժերի համար չկա ներքին ու արտաքին քաղաքականության օրգանական կապակցում: Այսինքն՝ նրանց գործունեությունը ամբողջական չէ, նրանք լիարժեք քաղաքական միավորներ չեն, որոնք կոնկրետ, առարկայական ասելիք ունեն ոչ միայն ներքին սոցիալական, այլ նաև արտաքին, անվտանգային հարցերում:

Տավուշի դեպքերը հերթական անգամ ի ցույց դրեցին, թե հայաստանյան ներքաղաքական կյանքի, այսպես ասած, հիմնական դերակատարները որքան հեռու են հայկական պետականության ռազմավարական հնարավորությունների և մարտահրավերների բազայից, որքան անհամարժեք են այն խնդիրներին ու լուծումներին, որ ռազմա-քաղաքական իմաստով արձանագրում են Հայաստանի զինված ուժերը: Ընդ որում, խոսքը միայն Տավուշի մասին չէ, քանի որ հայկական բանակը, իհարկե, տարբեր բնույթի և արդյունավետության, սակայն այդպիսի խնդիրներ և լուծումներ առաջադրել և իրագործել է նաև նախորդ տարիներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախում հակառակորդի սադրանքներին ի պատասխան, ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը: Այստեղ հայկական քաղաքական դաշտի ամբողջ խնդիրն այն է, որ դրան մասնակցությունը տեղի է ունենում պետականության վերաբերյալ հայեցակարգային պատկերացումների չձևավորվածությամբ, լոկ ֆոլկլորային մղումների տրամաբանությամբ, ինչն էլ վճռորոշ, ճակատագրական փուլերում հանգեցնում է «քաղաքական մուղամների»՝ ռազմա-քաղաքական ազդեցիկ տեքստերի փոխարեն: Հայկական քաղաքական միտքը հերթական անգամ անդառնալի հետ է մնում ռազմականից, որովհետև քաղաքական մտքի սահմանը չի կարող լինել միայն ռազմա-քաղաքական բնույթի որոշումների կայացման շրջանակը: Այդ մտքի սահմանը պետք է լինի առավելագույնս լայն, հենց նույն անվտանգության բարձր աստիճանի հասնելու նկատառումներից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում