Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տավուշը բացահայտեց ռևանշիստական ուժերի թշվառությունը. իշխանությունը պետք է պատրաստ լինի նոր սցենարների

Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաների շարքում է Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը ռուսական «RBK» հեռուստատեսությանը, որտեղ հիմնականում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր ու պատասխաններ են հնչել, բայց անկասկած է, որ դրանք խթանելու էին նաև ներքաղաքական տրամադրություններ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Արիս Վաղարշակյանը:

Եթե ներքաղաքական տրամադրությունները Տավուշի սահմանային լարվածությամբ ու դեպքերով գնահատենք, ի՞նչն է հատկապես ուշադրության արժանի: Անդրադառնալով այս հարցին՝ Հակոբ Բադալյանը նշեց. «Մենք տեսանք ռազմական և ռազմաքաղաքական զարգացում և բացարձակ անհամարժեք բովանդակություն Հայաստանի ներքաղաքական կյանքում. Հայաստանի ներքաղաքական կյանքը կարծես թե ծրագրված է միայն սոցիալական հարցերի շուրջ կառուցվելու համար, իսկ երբ լինում են ծանրակշիռ քաղաքական օրակարգային հարցեր, տեսնում ենք քաղաքական դերակատարների բացարձակ մեծամասնության անհամարժեքություն և անբովանդակություն… Մենք տեսանք ավանդական ցածրարժեք քարոզչական տեխնոլոգիաների կիրառում, չի եղել լուրջ հայեցակարգային մոտեցում այն ամենի շուրջ, ինչով զբաղված էր ռազմաքաղաքական ղեկավարությունը, բանակը: Քաղաքական տեքստեր հրապարակ բերելու փոխարեն տեսնում ենք հռչակագրային տեքստեր Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ, և կենացներ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների կարևորության մասին, բայց դա քաղաքականություն չէ»: Վերլուծաբանի խոսքով՝ տավուշյան լարվածությունը քաղաքական ուժերի համար իշխանությունների վրա հարձակման առիթ չէր:

Սարգիս Խանդանյանը նկատեց, որ իշխանությունների վրա որոշ ուժեր հարձակվում են նաև առանց առիթի: Նրա դիտարկմամբ՝ արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ քաղաքական դաշտում բազմակարծություն չկա, նաև փորձագիտական մակարդակում ակտիվ քննարկումներ տեղի չեն ունենում:

Արիս Վաղարշակյանի դիտարկմամբ՝ տավուշյան լարվածության մի քանի օրերը բացահայտեցին ընդդիմության թշվառությունը. «Ընդդիմությունը լիակատար ֆիասկո ապրեց, երկու տարի շարունակ խնամքով միֆեր էին կառուցում հող հանձնելու, ստվերային պայմանավորվածությունների, դավաճանության մասին… Դա ընդամենը ռեևանշիստների ձախողված քարոզչություն էր, իսկ Տավուշյան դեպքերը, դրան հաջորդած արտաքին քաղաքական իրադարձությունները ակնհայտ դարձրին այդ միֆերի սնանկությունը: Մեր դժբախտությունն այսպիսի ընդդիմություն ունենալն է, որը քննադատության ձողն ավելի է իջեցրել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում