Եվրահանձնաժողովը պայմանագիր է կնքել Gilead դեղագործական ընկերության հետ` կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց ներկրելու համար:
Այս մասին «Եվրոպեայսկայա պրավդա»-ին հաղորդել են ԵԽ մամուլի ծառայությունից:
« “Veklury-ն ԵՄ-ի կողմից հաստատված առաջին դեղամիջոցն է COVID-19-ի բուժման համար: Օգոստոսի սկզբից “Veklury –ն ներկայացված կլինի ԵՄ անդամ պետություններին և Մեծ Բրիտանիային», – ասվում է հայտարարության մեջ:
Հանձնաժողովը ֆինանսավորելու է արտակարգ իրավիճակների մեխանիզմի միջոցով 63 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր: Դա կապահովի COVID-19 ծանր ախտանիշներով մոտ 30,000 հիվանդների բուժումը: