Հզոր տեղատարափ անձրևները, որոնք հուլիսին ընդգրկել էին Ճապոնիայի տարբեր շրջանները, երկրի գյուղատնտեսությանը հասցրել են 105,8 միլիարդ իենի (շուրջ 1 միլիարդ դոլարի) չափով վնաս: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդվում է գյուղատնտեսության, անտառաբուծության և ձկնորսության նախարարության կարքում:
Նշված է, որ ամենամեծ վասը հասցվել է Ճապոնիայի անտառահանդերին, կորուստները կազմել են 49,6 միլիարդ իեն (շուրջ 470 միլիոն դոլար): Տեղատարափ անձրևների հետևանքով Ճապոնիայում զոհվել է 80 մարդ, ևս չորսը համարվում է անհայտ կորած: Տարերքի հիմնական հարվածը բաժին է ընկել Կումամոտոյի հարավարևմտյան պրեֆեկտուրային, այնտեղ զոհվել է առնվազն 65 մարդ: Ներկայումս տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել է Ինքնապաշտպանության ազգային ուժերի ավելի քան 20 հազար զինվոր՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: