Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Գյուլդերեն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում Թուրքիան և Ուկրաինան, հնարավոր է, թուրքական «Bayraktar» տեսակի համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսեն։
Դեսպանի համոզմամբ՝ նշյալ ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ուկրաինա համագործակցության նոր խորհրդանիշ լինել։
«Մեր ազգային անվտանգության շուրջ շատ կարևոր ծրագրեր ենք քննարկում։ Այս ոլորտում շարունակում ենք ակտիվորեն աշխատել»։
Բացի այդ, Գյուլդերեն շեշտել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցությունը ամրապնդել պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրնեի համագործակցությունը։