Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Նոր աշխարհակարգի հայ-արաբական կորը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարարի հետ՝ քննարկելով թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ քաղաքական օրակարգի հարցեր: Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը խոսել էր Լիբանանի արտաքին գործերի նախարարի հետ: Հայաստանի շփումները արաբական երկրների հետ ավանդական բարեկամական են, իսկ ներկայիս համաշխարհային իրողությունների պայմաններում դրանք ստանում են թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական անհրաժեշտության բնույթ: Հայաստանի և արաբական աշխարհի գործակցությունն ու սերտ հաղորդակցությունը թուրքական ագրեսիվ քաղաքականության աճի զսպման առանցքային քաղաքական գործիքներից, գործոններից մեկն է, որի ուղղությամբ պետք է աշխատել հետևողականորեն: Այդ գործոնների ուղղությամբ հայկական քաղաքականության աշխուժացման անհրաժեշտության մասին օրերս խոսեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևոր համարելով ընդլայնել Հայաստանի մասնակցության մասշտաբը Թուրքիայի զսպման տարբեր ձևաչափերում: Գործնականում, Երևանն արձանագրում է, որ լոկ, այսպես ասած, ռուսական ձևաչափը հուսալի լինել չի կարող, մի շարք պատճառների բերումով: Այլընտրանքը, անշուշտ, միայն արաբական երկրները չեն, սակայն այստեղ առկա է բավականին կարևոր մի հանգամանք:

Արաբական աշխարհը, մերձավորարևելյան և Ծոցի ռեգիոնը գտնվում է անվտանգային համակարգի տրանսֆորմացիայի փուլում: Գործնականում ինչպես Կովկասը: Եվ այդ իմաստով կան ընդհանուր որոշակի հայտարարներ, այդ թվում՝ Թուրքիայի զսպման առնչությամբ: Թուրքիան, իհարկե, չի կարող իսպառ զրկվել դերակատարումից, բայց միևնույն ժամանակ, անկասկած է, որ թե՛ մերձավորարևելյան՝ Ծոցի ռեգիոնում, թե՛ Կովկասում կա «բնական պահանջ»՝ էրդողանական Թուրքիայի մասնակցությունն ու դերը հնարավորինս նվազագույնի հասցնելու առումով: Այդ պահանջը ձևավորում է բնական դաշինք անգամ երկրների միջև, որոնք կարող են ունենալ երկկողմ խնդիրներ և հակաճառություններ: Ահա այդ իմաստով, տողատակում է մերձավորարևելյան-կովկասյան անվտանգության ռազմա-քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի ներդաշնակ գործընթացը, և այդ իմաստով, Կովկասում առանցքային և գրեթե անայլընտրանք գործընկեր է դառնում Հայաստանը:

Ի լրումն այդ ամենի, գործընթացում իր շահագրգռությունն է ներկայացրել թիվ մեկ գերտերությունը՝ ԱՄՆ-ն, որը հայտարարել է մերձավորարևելյան անվտանգության դաշինքի գաղափարի մասին, ինչի իրագործումը Վաշինգտոնը դիտարկում է ՆԱՏՕ հետ գործակցված: Անշուշտ, եղած մտադրությունները բախվում են բազմաթիվ լուրջ խնդիրների և հակազդեցության: Օրինակ՝ ռեգիոնալ անվտանգության իր պատկերացումներն ունի Ռուսաստանը, որը հիմնական գործընկեր դիտարկում է Թուրքիային, թեև նոր իրողություններն, այդուհանդերձ, բավականին նեղացնում են այլընտրանքային խաղի տարածքն, ու Մոսկվան և Անկարան սկսել են ավելի ու ավելի հաճախ հրմշտել միմյանց: Ըստ ամենայնի, իր ծանրակշիռ խոսքն է ձևավորում Պեկինը, որն իր խաղի կենտրոնակայան է դիտարկում Երևանը, ինչ վկայությունն է Հայաստանի մայրաքաղաքում եվրասիական գոտու՝ մեծությամբ երկրորդ դեսպանատան կառուցումը, Մոսկվայում Չինաստանի դեսպանատնից հետո: Այդպիսով, Հայաստանի և արաբական աշխարհի ավանդական բարեկամական, պատմա-մշակութային և քաղաքական հաղորդակցությունը նոր աշխարհակարգին ընդառաջ ստանում է «ողնաշարային» նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում