Լուրեր
Եթե Վահրամ Ավետիսյանն է ձեր թեկնածուն, հետ բերեք Գյուլումյանին ու Թոխյանին․ Գործադիրը պետք է հրապարակի՝ ով է դավաճանը

ՍԴ դատավորի թեկանծու Վահրամ Ավետիսյանի շուրջ աղմուկը չի դադարում։ Կառավարությունը պնդում է՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ներկայացրել են՝ հաշվի առնելով նրա կենսագրությունը: Բայց քննադատները հիշեցնում են նաև նրա հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությունը՝ 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաև Մարտի 1-ին առնչվող գործեր։ Դատապարտվածների ու զոհերի հարազատների ձևակերպմամբ՝ «իրավապահների շինծու մեղադրանքները վերջնականապես հաստատվում էին հենց Վճռաբեկ դատարանի քրեական պալատում»։ Տարածած հայտարարությամբ նրանք նաև խոսել էին շահերի հնարավոր բախման մասին, եթե ՍԴ հասնի Վահրամ Ավետիսյանի հոր պատասխանատվության հարցը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  փաստաբան Նինա Կարապետյանցի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

  • Դիտումներ՝ *