Այս տարի Ռուսաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ից, եթե որոշակի շրջաններում լրացուցիչ ռիսկեր չլինեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ:
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ համալսարանների 92%-ը պատրաստ է ուսումը սկսել աշնանային առաջին օրը, մնացածը`սեպտեմբերի 14-ին: Անհրաժեշտության դեպքում համալսարանները կարող են հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը ոչ ավելի, քան 2 ամիս:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանդարտվում է: