Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բունդեսթագի պատգամավորները քննադատել են Ցեղասպանության ճանաչման բանաձևին դեմ եղած անձի նշանակումը

ԳԴՀ ԱԳՆ մշակութային քաղաքականության վարչության Կրոնների միջև համակեցության հարցերով բաժնի խորհրդական է նշանակվել Գերմանիայում Մահմեդականների կենտրոնական խորհրդի (ՄԿԽ) նախագահի տեղակալ Նուրհան Սոյկանը: Վերջինս 2016թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի ընդունմանը նվիրված քննարկումների ընթացքում ընդգծված կերպով դեմ է արտահայտվել:

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) և Թիլ Մանսմանը (ԱԴԿ) հանդես են եկել հայտարարություններով՝ հայտնելով իրենց խորին մտահոգությունը նշանակման կապակցությամբ:

Ալբերտ Վայլերի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորն անհանգստացած է Գերմանիայում ՄԿԽ նախագահի տեղակալի՝ Գերմանիայի դաշնային արտգործնախարարությունում խորհրդականի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Որպես գերմանահարավկովկասյան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ՝ Վայլերը բնութագրում է այս նշանակումը որպես գերմանահայկական հարաբերությունների զարգացման հարցում վտանգավոր. «Հայոց ցեղասպանության բանաձևի նպատակն էր նաև խրախուսել Թուրքիային՝ անցյալի և սեփական պատմությանն առերեսվելու, ճանաչելու և այն մշակելու: Տիկին Սոյկանը բացահայտորեն քննադատել է այս բանաձևը, և նա՝ որպես կառավարության համակարգում խորհրդական, կարող է խոչընդոտել ակնկալվող հաշտեցմանն ու ճանաչմանը, ինչը չի համապատասխանում դաշնային կառավարության նպատակներին»:

Վայլերը նաև հղում է կատարել ՄԿԽ գործունեության մեջ առկա բոլորին հայտնի ԳԴՀ Սահմանադրությանը հակասող կապերին: Դաշնային արտաքին գործերի նախարարությունը կարևոր պետական կառույց է և չպետք է իր շարքերում հանդուրժի մահմեդական-ազգայնական կամ հակասահմանադրական շեշտադրումներ: «Այսօր, մենք ցավոք ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով ջնջում Թուրքիայում քրիստոնեական մշակույթը՝ մահմեդական ազգայնականության շահերին ծառայեցնելու նպատակով: Այսօրինակ մտահոգիչ զարգացումները՝ Դաշնային արտգործնախարարության այս որոշումը, սադրանք է մեր ազատ ժողովրդավարական հիմնարար արժեքների և իրավական պետության նկատմամբ և պետք է չեղարկվի: Այս առնչությամբ ես կդիմեմ մեր արտաքին գործերի նախարարին»,- հավելել է Ա. Վայլերը:

Իր հերթին, Թիլ Մանսմանը նշում է, որ այս նշանակումը մտահոգիչ է հայ-գերմանական հարաբերությունների համար: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Բունդեսթագի կողմից միայն մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայներով ընդունված բանաձևում 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ բնաջնջումը որակվում է որպես ցեղասպանություն: Բանաձևը նաև Գերմանիայի պատասխանատվության հարցն է բարձրացնում: «Նրանց ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում»:

Սա անհանգստացնում է թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիան, ի հեճուկս առկա փաստերի, վիճելի է համարում հայ ժողովրդի տեղահանություններն ու հետապնդումները որպես ցեղասպանություն որակելը:

Թ. Մանսմաննի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ Նուրհան Սոյկանը «Մահմեդականները Միությունում» աշխատանքային խմբի հիմնադրման կապակցությամբ իր ելույթում քննադատել է բանաձևը և վարկաբեկել թուրքական ծագում ունեցող պատգամավորներին, որոնք կողմ էին քվեարկել այդ բանաձևին: Նրա տեսանկյունից՝ բանաձևը թուլացրել է գերմանական քաղաքականության նկատմամբ թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց վստահությունը: Դաշնային Արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել բանաձևի վերաբերյալ Սոյկանի այս քննադատությանը:

Սոյկանը՝ որպես Գերմանիայում մահմեդական համայնքի ներկայացուցիչ, գիտակցված է ընտրվել ԱԳՆ-ի կողմից այդ պաշտոնում: Մահմեդականների կենտրոնական խորհրդի խոշորագույն միությունը, որի փոխնախագահն է Սոյկանը, ընդհանուր առմամբ, «Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային միության» (Atib) անդամ կազմակերպություն է, որը ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզության) կողմից որակվել է որպես թուրք ազգայնական Գորշ գայլերի աջակողմյան ծայրահեղական շարժում: Բացի այն, որ շուրջ 20.000 անդամ ունեցող Մահմեդականների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում բնակվող շուրջ 4,5 մլն մահմեդականների միայն մի փոքր հատվածն է ներկայացնում, նրա անդամների բազմաթիվ միություններ կապված են «Մահմեդական եղբայրների» հետ:

Թիլ Մանսմաննը շարունակում է, որ ԳԴՀ ԱԳՆ-ն պետք է ուշադրություն դարձնի նրան, որ խորհրդականների ընտրության հարցում պաշտպանվի ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքը և որևէ սատարում չլինի ազգայնական կամ հակասահմանադրական նարատիվներին:

Քանի դեռ իր կապն «Atib»-ի հետ Մահմեդականների կենտրոնական խորհուրդը չի հստակեցրել, վերջինիս որևէ ներկայացուցիչ չպետք է դառնա կառավարության խորհրդական»,- պահանջել է Թ. Մանսմաննը:

Պատգամավորի վստահեցմամբ. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի պատմական մեղսակցության ընդունումը կարևոր քայլ էր պատմությունից դասեր քաղելու ուղղությամբ: Գերմանահայկական հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ Գերմանիայի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, իսկ Սոյկանի նման անձնավորությունը վտանգում է այն»:

Հավելենք, որ Սոյկանի նշանակումը քննադատաբար և անհանգստացնող է մեկնաբանվել նաև գերմանական մամուլում, օրինակ, «Welt» օրաթերթում՝ և իշխող ՔԴՄ կուսակցության առանձին պատգամավորների կողմից: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանն այս կապակցությամբ նույնպես պաշտոնական նամակ է հասցեագրել ԳԴՀ ԱԳ նախարարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում