Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են մարզական հավաքը:

Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ուսումնամարզական հավաքն անցկացվում է Ծաղկաձորում և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով փակ կլինի կողմնակի անձանց համար: Հավաքը կտևի մինչև օգոստոսի 11-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երեք անդամ վարակված են կորոնավիրուսով:

Հունահռոմեական ոճի ընտրանին հուլիսի սկզբին պետք է հավաք անցկացներ Ծաղկաձորում, սակայն այն չեղարկվել էր` մինչ ըմբիշները կբուժվեն:

Ազատ ոճի ընտրանու բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո հուլիսի 15-ից հավաք են անցկացնում Ծաղկաձորի սպորտային կենտրոնում, որը փակ է արտաքին աշխարհից և նույնիսկ այս օրերի համար խանութ է բացվել բազայի ներսում` ապահովելով շփումների սահմանափակությունը և, հետևաբար, մարզիկների անվտանգությունը: