«Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 30-ամյա ռուս դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Վորոնեժի «Ֆակելը»։

Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Դիլիջանում, որտեղ կանցկացնի ընկերական հանդիպումներ «Գանձասար-Կապանի» և «Վանի» հետ։ Եվս մեկ ընկերական հանդիպում թիմը կանցկացնի արդեն ուսումնամարզական հավաքի ավարտից հետո Երևանում, «Ուրարտուի» հետ։