Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Թուրքիան նյարդայնացնում է թե՛ ԱՄՆ-ին և թե՛ Ռուսաստանին. ուշագրավ հանդիպումներ՝ ՀՀ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառուցողական և կայունացնող դերակատարությունը:

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականները և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել իրավիճակն ու պատրաստ են ցանկացած զարգացման:

Դեսպան Կոպիրկինը վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:

Նույն օրը պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ու դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Նրանց ընդունել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով տեղի ունեցած հանդիպումների նշանակությունը, ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, իհարկե խոսում է մի բանի մասին՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրա կարևորագույն մասը հանդիսացող պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը՝ իրենց ղեկավարություններով, համարժեք են տարածաշրջանում ծավալվող ռազմաքաղաքական գործընթացներին։ Ըստ այդմ՝ նրանք ինտենսիվ շփումների մեջ են տարածաշրջանում կարևոր դեր ստանձնած պետությունների ղեկավարությունների հետ։ Այդ հանդիպումներն իրականացվում են հանձինս դեսպանների՝ որպես առավել օպերատիվ կապ։ Այս ամենը կարելի է միայն խիստ դրական համարել և հաջողություն ցանկանալ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ թե՛ ԱՄՆ-ին և թե՛ Ռուսաստանին նյարդայնացնում է Թուրքիայի անպատասխանատու գերակտիվացումը իր սահմաններից դուրս. «Իսկ հատկապես Կովկասի նման տարածաշրջանում դրա հետևանքները պատկերացնում են բոլորը, ու դա էլ հենց բերեց նրան, որ այդ հանդիպումները լինեն, որպեսզի մտքերի փոխանակում տեղի ունենա, թե ինչ է իրականում եղել։ Ես կարծում եմ, որ այդ իմաստով Թուրքիային «կարմիր գծերը» ցույց տալու, հուշելու համար այս ամենը շատ կարևոր է։ Եվ ուրախալի է նաև այն, որ Հայաստանն այստեղ դիտարկվում է որպես պատասխանատու գործընկեր, որն իր անուրանալի ներդրումն ունի տարածաշրջանային և եվրոպական անվտանգության կայունության և խաղաղության ապահովման գործում։ Հայաստանն այսօր միջազգային հանրության հետ խոսում է քաղաքակիրթ մարդկանց լեզվով»։

Մեհրաբյանի խոսքով՝ կա նաև շահերի համընկնում: «Փաստորեն իր այս անպատասխանատու պահվածքով Թուրքիան, բացի Ադրբեջանից, դաշնակիցներ չունի, նույնիսկ համակրողներ չունի։ Թուրքիայի վարքը զզվելի է բոլորի՝ արաբների, իրանցիների, եվրոպացիների, ամերիկացիների, ռուսների, քրիստոնյաների ու մուսուլմանների համար»,- եզրափակեց նա։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է՝ նախկինում ևս ունեցել ենք այնպիսի ակտիվ փուլեր, երբ ռազմաքաղաքական դիվանագիտությունն է ակտիվ գործել. «Հատկապես 2016-ին, դրան նախորդող լարվածության շրջանում նկատելի էր դիվանագիտական ասպարեզի հետաքրքրությունը մեր ԶՈՒ-ի նկատմամբ, ռազմաքաղաքական մեծ հետաքրքրությունը՝ հաշվի առնելով այն դերակատարությունը, որ մենք ունենք ռեգիոնալ անվտանգության համակարգում:

Հիմա իրավիճակն այլ է՝ քաղաքական բաղադրիչի իմաստով: Նախկինում մենք ունեինք ԶՈՒ, որը կատարում էր իր դերը, ունեինք, սակայն, քաղաքական բաղադրիչի թուլացում՝ հաշվի առնելով լեգիտիմության հսկայական խնդիրը, որի հետևանքը նաև ինքնիշխանության վերաբերյալ հարցերի առաջացումն էր։ Հիմա այլ պատկեր ունենք, և զարմանալի չէ, որ Տավուշի ռազմական գործողություններից հետո ունենք այսպիսի հետաքրքրություն։ Հավելեմ, որ այսօր նաև Ֆրանսիայի դեսպանն է պաշտպանության նախարարի հյուրը. սա խոսում է Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության փաթեթային դերակատարման մասին, որը էական նշանակություն ունի միջազգային անվտանգության համակարգի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում